
««Ռեալն» առաջարկում էր այնքան, որքան ՊՍԺ-ն, բայց Մբապեն ընտրեց Փարիզը». «Մոնակոյի» փոխնախագահ

«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը բացահայտել է հնչեղ տեղափոխության մանրամասները: Վադիմ Վասիլևը պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջարկ է ունեցել «Ռեալից», բայց ընտրել է ֆրանսիական ակումբը:
««Ռեալն» իսկապես հետաքրքրված էր նրանով: Ինչպես և այլ ակումբներ: Կիլիանը բանակցություններ էր վարում տարբեր ակումբների հետ, այլ ոչ միայն ՊՍԺ-ի:
Ես միշտ բացահայտ ասել եմ և չեմ թաքցրել, որ, եթե մենք նրա պատճառով չուժեղացնեինք մեր մրցակցին, ապա դա մեզ համար ավելի լավ կլիներ: Բայց ես հարգում եմ Կիլիանին՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, հարգում եմ նրա ընտանիքը և հարգանքով եմ վերաբերվել նրա նախընտրությանը: Բայց մեզ համար դա լավագույն տարբերակը չէր:
Պատրա՞ստ էր արդյոք «Ռեալը» վճարել նույն գումարը: Այո: Այլ ակումբներ, ներառյալ՝ «Ռեալը», պատրաստ էին կրկնել այդ առաջարկը»,- ասել է Վասիլևը:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն դարձել է 9 գոլի և 8 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը