Բաժիններ՝

««Արսենալ»-ի պարտությունը տրամաբանական բացատրություն չունի». Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, «զինագործները» պարտվեցին «Սուոնսի»-ի դեմ խաղում մասսայական սխալների պատճառով:

«Մենք թույլ էինք տալիս «Արսենալ»-ին ոչ բնորոշ թիմային սխալներ: Դա էլ եղավ թիմի պարտության պատճառը: Այս խաղի որոշիչ պահերից մեկն այն էր, որ երբ հաղթում էինք 1:0 հաշվով ընդամենը վայրկյաններ անց գնդակ ընդունեցինք: Մենք բոլորս մեղավոր ենք այս պարտության մեջ, և ոչ մի տրամաբանական բացատրություն չկա դրա համար»,- Վենգերի խոսքը փոխանցում է «The Guardian»-ը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Սուոնսի»-ին (3:1): Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ և «Արսենալ»-ի կազմում իր նորամուտը նշեց խաղի 50-րդ րոպեին: Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի փետրվարի 3-ին՝ տանն ընդունելով «Էվերտոն»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031