
«Ո՞վ գիտե, մի քանի տարի անց, հնարավոր է՝ դու զանգահարես ինձ». Մեսսին՝ Բեքհեմին

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին այն բանի կապակցությամբ, որ «Մայամի» ակումբը, որի համասեփականատերն է հանդիսանում վերջինս, պաշտոնապես ընդգրկվել է MLS-ի կազմում:
30-ամյա արգենտինացին տեսաուղերձ է ձայնագրել՝ կատակով ակնարկելով անգլիացուն, որ իր համար հետաքրքիր կլինի ապագայում խաղալ ամերիկյան ակումբի կազմում, որը պետք է սկսի ելույթներն MLS-ում 2020 թվականին:
«Ողջույն, Դեյվիդ: Ամենից առաջ շնորհավորում եմ: Հուսով եմ, որ նոր նախագիծը շատ հաջող կլինի, և ո՞վ գիտե, մի քանի տարի անց, հնարավոր է՝ դու զանգահարես ինձ»,- ասել է Մեսսին:
Messi to the MLS? Maybe in a few years… (via David Beckham/Instagram) pic.twitter.com/15EDDRRhSU
— Bleacher Report (@BleacherReport) January 30, 2018
Պատրաստեց Անի Գաբուզյանը