Բաժիններ՝

«Եթե քեզ պետք է հարձակվող, ապա դա ես եմ». Ուսեին Բոլտը՝ Դեյվիդ Բեքհեմին

«Մայամին» «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, բայց դա էլ կանցնի: Հունվարի 29-ին MLS-ը հայտարարեց, որ 2020 թվականից Լիգայում կհայտնվի Դեյվիդ Բեքհեմի «Մայամի» թիմը: Այդ կապակցությամբ MLS-ը հոլովակ է պատրաստել սպորտի և շոու-բիզնեսի աստղերի տեսաուղերձներով՝ հասցեագրված Բեքհեմին:

Աստղերի մեծ մասը, ինչպիսիք են, օրինակ՝ Նեյմարը, Սերենա Ուիլյամսը և Վլադիմիր Կլիչկոն, սահմանափակվել են ստանդարտ շնորհավորանքներով և հաջողություն մաղթելով, և միայն պատմության մեջ աշխարհի ամենաարագ մարդը՝ Ուսեին Բոլտը, խոսել է ըստ էության.

«Միայն լուրջ. եթե քեզ հարձակվող է պետք, ապա դա ես եմ: Եթե քեզ պետք են խփված գոլեր, ապա քեզ պետք եմ ես: Ես քեզ հետ եմ»: Բոլտը բազմիցս ցանկություն է հայտնել տեղափոխվել ֆուտբոլ և նույնիսկ բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031