Տերունական աղոթքում ինչո՞ւ ենք խնդրում, որ Նրա կամքը լինի, մի՞թե այդպես չէ, եթե Նա ամենազոր է, մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:
Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է` հայտնում են թեմից.
Նա Ինքը, որ բովանդակ Աստված ու Տերն է, բովանդակ մարդ դարձավ: Քրիստոս Ինքն էլ Իր մասին ասում է՝ ինչո՞ւ եք ուզում «սպանել մի Մարդու՝ Ինձ, որ ձեզ ասացի ճշմարտությունը» (Հովհ. Ը 40): Նաև Պողոսն է ասում, որ Մարդը՝ «Հիսուս Քրիստոս, նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. ԺԳ 8): Եվ հենց այս Մարդուն շոշափելով էր, որ Թովմասն ասաց. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. Ի 28): Նմանաբար Պողոսն ասում է նաև. «Նրանցն են նահապետները, նրանցից է նաև Քրիստոս՝ ըստ մարմնի, և Նա՛ է բոլորի վրա հավիտյանս օրհնյալ Աստված: Ամեն» (Հռոմ. Թ 5):
Քրիստոսի յուրօրինակ, առաջին և միայն Իր Աստվածությանը բնորոշ Ծնունդը պատվե՛նք մեր լռությամբ և, մանավանդ, մեր մտքի խորհուրդներով չփորձե՛նք քննել այն բազմախույզ ջանքերով։ Չէ՞ որ Նրա Ծննդյան պահին ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հավիտենությունը «չխոսեցին», և ո՛չ էլ Բանի Ծննդյան կերպը իմացվեց։ Որևէ մեկը ո՛չ ականատես եղավ, և ո՛չ էլ այնժամ կար մեկը, որ հետո պատմեր մեզ այդ մասին, ուստի այժմ միտքն ինչպե՞ս կարող է դա երևակայել, կամ լեզուն ինչպե՞ս կարող է սպասավորել մտքի խորհուրդներին։
Ավետարանիչներից յուրաքանչյուրի ձայնն առավել հնչեղ է Հոգու այլ վարդապետություններից, քանի որ Տերը այդ վարդապետությունները մեզ հաղորդեց մարգարեների միջոցով, իսկ ահա Ավետարաններում Ի՛նքը՝ Տերն անձամբ խոսեց մեզ հետ։ Իսկ ավետարանական քարոզության մեջ էլ ամենից հնչեղը, որ բարբառում է որևէ լսելիքի համար դժվարըմբռնելի ու ամեն մտքից էլ ավելի վեր խոսքեր, Հովհաննեսն է՝ Որոտման որդին, որի ավետարանական գրվածքի նախաբանը քիչ առաջ ընթերցեցինք. «Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը» (Հովհ. Ա 1)։
Սբ. Պատարագի չորրորդ մասը՝ Օրհնությունն ու արձակումը, գոհաբանական և վերջին օրհնությունից հետո ժողովրդի արձակումն է:
Երբ սարկավագը բարձր ձայնով ազդարարում է. «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, և մի՛ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային Խորհուրդս», սկսվում է Սուրբ Պատարագի երրորդ մասը՝ Կանոն Սուրբ Պատարագի կամ Հավատացելոց Պատարագը:
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիսապետել է Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագը՝ ընդառաջ տեղի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանի և ծխական համայնքի հրավերին։
Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները ցույց են տալիս, որ իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով, այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը սկսվում է թափորից հետո, երբ պատարագիչը կրկին խորան է բարձրանում և տևում է այնքան ժամանակ, մինչ սարկավագն ազդարարում է. «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից և մի ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»: Կոչվում է Ճաշու պաշտոն, որովհետև կազմում է ժամերգության մասերից մեկը (Ճաշու) և Վերջին Ընթրիքի նմանողությամբ Պատարագի այս հատվածում Սուրբ Գրքից ընթերցումներ են կատարում: Ճաշու պաշտոնը խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
Այս կիրակին ունի հետևյալ հատկությունները: Նախ՝ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճանն է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան
Սուրբ Պատարագի առաջին մասը սկսվում է պատրաստությամբ: Պատրաստությունը բաղկացած է զանազան արարողություններից և ծիսական հատուկ աղոթքներից, որոնք մատուցվում են քահանայի կողմից՝ իբրև Սբ. Պատարագի խորհրդի պատրաստություն: Քահանան, նախապատրաստական աղոթքներ կարդալով, ինքն իրեն հոգեպես պատրաստում է՝ խնդրելով Աստծուց իրեն արժանի դարձնել Սբ. Պատարագի մատուցմանը:
Պատմական տարբեր հանգամանքների բերումով տարբեր երկրներում ձևավորված Սփյուռքի համայնքների կազմակերպվածությունը պետք է միասնական ուժի և զորության վերածենք՝ հանուն ազգի ու հայրենիքի շահերի
Հովհաննեսի կեցվածքը կոշտ ու ինքնահավան համառություն չէ, այլ պարզ, ամբողջական նվիրում Աստծուն։ Նա իր անձը չի դնում կենտրոնում, չի փնտրում սեփական փառքը, այլ ամբողջ էությամբ մատնանշում է Ուրիշին՝ Փրկչին՝ ասելով․ «Պետք է, որ Նա աճի, իսկ ես
Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու հավատավոր համայնքը հավաքվել էին Արագածավան բնակավայրում՝ մասնակցելու համատեղ աղոթքին։
«Երկինքը երկրի վրա». այսպես է հասկացվել Սուրբ Պատարագը վաղնջական օրերին, այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին այնտեղ գտնվող հավատացյալների հետ միասին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի անմահարար պտուղներով: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: Թեպետ Պատարագը երկրի վրա է կատարվում, սակայն երկրային ընծայով չէ, այլ երկնքից իջնող Հացով (Հովհաննես 6:41), Ով կյանք է տալիս աշխարհին:
Վարագույր. Հոգևոր Հայաստանը հաղթելու է «ստի և կեղծիքի Հայաստանին»
Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել:
Սամփսոնը Հին կտակարանի հետաքրքիր անձերից մեկն է: Սամփսոնը Մանովեի որդին էր. «Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում» (Դատ. 16: 31): Սամփսոն անունը եբրայերեն է, որը նշանակում է «արև / արեգակ»: Սամփսոնի կյանքում տեսնում ենք նվաճումներ և անկումներ: Սամփսոնը Իսրայելի որդիների վրա քսան տարի դատավոր եղավ. «Նա (Սամփսոն) Իսրայելի դատավոր եղավ քսան տարի» (Դատ. 16: 31): Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ Սամփսոնի կյանքին, նրա ծնունդից մինչև մահ, որպեսզի երևան գան հոտեմտավոր դասեր:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց
Ավետվեց բարի լուրը ի լուր աշխարհի: Բարի լուրին արժանանալու երջանկությունը ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով, ով նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Բազում կույսերի մեջ նա ընտրվեց որպես Աստվածամայր: Նա իր ազատ կամքով խոնարհվեց Աստծո կամքի առջև: Մեծ հավատքով, մաքուր սրտով և խոնարհությամբ Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց […]
Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և Սուրբ Ավետարանի օրհնությանը բաժնեկից լինելու:
Թող մեր Հարուցյալ Տերն է՛լ առավել զորացնի մեր սիրեցյալ Հայրապետին Հայոց,
Ավետումը քրիստոնեական տոն է, որը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
Զատիկը Քրիստոսի խոսքերով և գործերով հռչակելը նշանակում է նոր ձայն տալ հույսին, որն այլապես կխեղդվեր բռնության ձեռքերով»,- ասել է Հռոմի Պապը։Լևոն
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս:
Ապրիլի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով: