Այնժամ Աստված բոցեղեն սուր կարգեց՝ հսկելու դեպի կենաց ծառը տանող ճանապարհները (հմմտ. Ծննդ. Գ 24), սակայն այժմ մենք կարող ենք անարգել անցնել ու ներս մտնել՝ վայելելու մեզ ընձեռնված բարիքները մեր Տեր Քրիստոս Հիսուսի շնորհներով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից: Ամեն:
Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում միասնական ժամերգություն է կատարվել։
Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը 5 տաղավար տոներից երրորդն է: Այս տարի այն կնշվի հուլիսի 12-ին։
Վատ երազը ջրին պատմելու սովորույթը սնոտիապաշտություն է։ Ընդունելի չէ նաև երազահանների միջոցով գուշակություններ անելը:
Օկուպացված Արցախի մշակութային ժառանագության ոչնչացումը Ադրբեջանից որակել են որպես «վերականգնման աշխատանք»
Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
Մի օր մի իմաստուն թագավորի մոտ եկավ մի մարդ և հարցրեց, թե ինչպես խուսափել մեղքից:
Ամենքն, ովքեր կերակուրներ պատրաստելու սիրահարներ են, զանազան խորտիկներ պատրաստելիս՝ ակնահաճո տեսքից առավել այդ կերակուրների համն են կարևորում։
Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Թո՛ղ որ ձեզնից յուրաքանչյուրն ընդունի իմ ասած այս խոսքերը և այդժամ ամենքն էլ իրենց մեջ ուժ կգտնեն առաքելական պատվիրանադրությունը կատարելու և դրա օգտակարությունը քաղելու համար՝ գիտենալով, թե ինչպես է կարելի, առաքյալի ճշմարիտ խոսքին ականջալուր լինելով, մշտապես ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել:
Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն՝ Արագածոտնի թեմի Բյուրական բնակավայրում գտնվող և հավատացյալ ժողովրդի կողմից խորապես սիրված սրբավայրին, մեծանուն բարերար Խորեն Ավագի Արոնյանի կողմից նվիրվել է ընկուզենու փայտից պատրաստված, քանդակազարդ գահ։
Եկեղեցում ուշադրություն պետք է դարձնել ոչ թե մոմ վառելուն, այլ բարեպաշտական միջավայրի ձևավորման արդյունքում մարդու և Աստծո միջև անձնական կապին:
Այդ իսկ պատճառով, այս տարի՝ Կարմիր Կիրակիին , հավատացյալների երկրպագության համար ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ կտարվի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի ու կմատուցվի Սուրբ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:
Այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի առջև գլուխ խոնարհելով, շատ մարդիկ հարցնում են. «Ինչի՞ համար Աստված թույլ տվեց, որ այդքան անմեղ զոհեր լինեն»:
Հռոմի պապ Լևոն 14-րդ-ը ապրիլի 24-ին դատապարտել է մահապատիժը՝ կոչ անելով վերացնել այն Միացյալ Նահանգներում. գրում է Reuters-ը։
Այստեղից էլ հետևում է այս ամբողջ պատմության ամենակարճ, բայց թերևս ամենակարևոր եզրակացությունը. եթե պետությունը եկեղեցուն պաշտպանում է այնպես, որ սկսում է տնօրինել նրան, ապա դա այլևս պաշտպանություն չէ։ Դա վերահսկողություն է՝ բարեփոխման անունով։
Արագածոտնի թեմի արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվել է Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ համախմբելով թեմի հոգևոր սպասավորներին և բազմաթիվ հավատացյալների:
«Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր». Քրիստոս Իր աշակերտներին սովորեցնում է Տիրոջից խնդրել ամենաէականը, բայց Տերունական աղոթքով մենք նաև հաց ենք խնդրում, ինչո՞ւ. մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:
Աւարտին, Նորին Սրբութիւնը, վեհարանի պատշգամէն, իր հայրապետական ու հայրական ողջոյնները տուաւ Մայրավանքի շրջափակին հաւաքուած լիբանանահայ սկաուտական կազմերուն եւ շեփորախումբերուն»
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ»,- ասված է
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու մայր տաճարում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է անցկացրել։
Ես կկամենայի շատ ավելին ասել՝ այս խնդրի հանգույցը արձակելու համար, սակայն թղթի չափը ինձ թույլ չի տալիս այդ անել: Բայց աղոթքով խնդրում եմ, որ մեր այս խրատը ախտից ավելի զորավոր գտնվի, որպեսզի կարիք չլինի, որ մենք գանք- հասնենք այն ցավի վայրը, որտեղ որևէ մեկը կհամարձակվի այս ախտով մեղանչել, այլ կկամենայինք, որ ամենքս էլ շարունակեինք մնալ ու ապրել այնտեղ, որտեղ որ ենք այժմ:
Այս ամիսների ընթացքում Վրթանես սրբազանը որևէ շփում չի ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նա բոլոր հեռախոսազանգերը թողել է անպատասխան։
Սա խիստ մտահոգիչ և դատապարտելի փաստ է, որը վկայում է մշակութային և հոգևոր ժառանգության նկատմամբ բացահայտ արհամարհանքի և դրա նպատակային վերացման մասին։
Ի վերջո, հարցը հանգում է մեկ պարզ սկզբունքի․ համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները»։
Ահա ա՛յդ է սուրը: Նաև՝ «որպեսզի բազում սրտերի խորհուրդնե՛ր հայտնի դառնան» (Ղուկ. Բ 35), և Հիսուսի աշակերտներն ու հենց իսկ Մարիամը գիտենան, որ գայթակղություններից, Քրիստոսի խաչվելուց հետո իսկույն ևեթ Տիրոջ բժշկությունը պիտի իրենց սրտին հանդիպի՝ հաստատելով նրանց նախկին հավատի մեջ: Քանի որ, ինչպես տեսնում էլ ենք, այդպես պատահեց նաև Պետրոսի դեպքում, որը գայթակղվելուց հետո դարձյալ հաստատունությունն ընդունեց՝ Քրիստոսի հավատին վերադառնալով, մերժեց մարդկային տկարությունը, որպեսզի տեսանելի դարձնի Տիրոջ զորությունը:
Ուստի՝ վերոնշյալ հարցը չի կարող դիտարկվել որպես քաղաքական որոշման առարկա, քանի որ այն բոլորովին այլ՝ ինքնուրույն և պատմականորեն ձևավորված, նաև համահայկական ու հոգևոր հիմքերի վրա խարսխված իրավակարգի ծիրում է։
Եթե մենք սովոր չենք ու պատրաստ չենք զոհելու մեր եսականությունը, մեր որոշ սկզբունքներ ու սովորություններ, կենցաղային ջուրն այդպես էլ կմնա: Եթե մենք պատրաստ ենք միմյանց համար զոհաբերությունների, այդ ջուրն Աստծով՝ Քրիստոսով, կդառնա գինի:
Ես ունա՞կ եմ արդյոք պատմելու Որդու՝ նախքան աշխարհի լինելը ունեցած գոյության մասին»:
Տերունական աղոթքում ինչո՞ւ ենք խնդրում, որ Նրա կամքը լինի, մի՞թե այդպես չէ, եթե Նա ամենազոր է, մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը: