Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։
Գիտական կյանքում էլ է այդպես։ Գիտական առաջադիմություններն ապահովվում են միայն այն ժամանակ, երբ մարդու միտքը տենչում, ձգտում է դեպի «անծանոթը» նրա մեջ թափանցելու և այն խորաչափելու համար։
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։
Շարունակում ենք դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներին. Արամ Ա–ի ուղերձը
Աստվածածնի վերափոխման տոնը նշվել է նաև Անթիլիասի Մայրավանքում։
Հաճախ լսում եմ, որ ասում են, թե իբր բարեպաշտությունը ոչ միայն չի կարողանում ապահովել մարդու ազատ զարգացումը, այլև խոչընդոտում է նրա զարգացմանը, և իբր բարեպաշտ նկարագիր ունեցող անձինք մշտապես որևէ բան են կորցնում իրենց բարոյական գեղեցկությունից։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է արել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին հավատով ու հույսով շարունակել կերտել և ամրապնդել հայրենիքը։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Խաղողօրհնեքի արարողությունից հետո, որը կատարվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ։
«Հիսուս խաչի վրա կրած Իր չարչարանքների ժամանակ անգամ չմոռացավ մորը և նրան խնամատարության հանձնեց Ս․ Հովհաննես ավետարանչին (տե՛ս Հովհ. 19․ 26-27): Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում էր աղոթքների, պահքի մեջ և հաճախ այցելում սիրելի Որդու գերեզմանին։ Այդ այցերից մեկի ժամանակ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Ս․ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:
Այսօր՝ օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար:
Վաղը Խաղողօրհնեք է՝ Աստվածամոր վերափոխման տոնը։
Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը:
Աղոթում եմ, որ արդարության արևի ներքո փարատվեն ազգի բոլոր նախապաշարումները, միմյանց հանդեպ ունեցած չարակամությունը, բոլոր ցավալի անհասկացողությունները, ողջ ատելությունը, և թող ամենքի սրտում տեղ գտնի հայրենիքի պատվի ու բարոյական մեծության փափագը և ցանկությունը:
Մի պահ ենթադրենք, որ մեզ ծովից ծով, լեռից լեռ ձգվող ընդարձակ տարածությամբ հայրենիք է վիճակվել: Մի՞թե կարծում եք, որ ընդարձակության ու մեր մյուս ակնկալիքների հանկարծակի իրականացումը բարիք էր բերելու մեզ: Վստահեցնում եմ, որ մեր հայրենիքի այդպիսի մեծությունն ահավոր վտանգ էր լինելու հայության համար և ոչ թե օգուտ:
Սուրբ Աստվածածնի օգնությանը դիմում էին նաև երաշտի ժամանակ: Գյումրիում, օրինակ, երբ երաշտ է լինում, քահանան Սուրբ Կույսի պատկերը բռնած, տիրացուների հետ առջևից, իսկ ժողովուրդը հետևից, աղոթում էին, իսկ կանայք երկինք նայելով արտասվում, որ երկինքը խղճա, և անձրև գա: Հատկանշական է, որ չի եղել մի դեպք, որ անձրև չգար:
Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Այս չարաղանդ բոլոր մեղքերից մեզ կարող է փրկել Քրիստոս Աստված, նրանց, որոնք հավատում են Փրկչի անվանը։
Հնարավոր չէ իմանալ ներկա պահի դրությամբ աշխարհում ապրող աթեիստների թիվը ճշտությամբ, սակայն համացանցում որոշ պաշտոնական կայքէջեր նշում են, որ նրանց թիվը շուրջ մեկ միլիարդ է:
Ինչպե՞ս կարելի է բացատրել այն բռնության կիրառումը, որը չի ճանաչում ո՛չ իրավունք, ո՛չ արդարություն, և որի պատճառով անպաշտպան ազգերը սրատվում, իսկ բռնավորները հաղթանակի դափնիներով են պսակվում։
Ահա՛ ամենաանհրաժեշտ և կարևորագույն պայմանը, որով պաշտամունքը, աղոթքը, քարոզը ճշմարտապես ընդունելի են դառնում Աստծու համար: Հիսուս այդպիսի պաշտամունք կամեցավ, և այդպիսի հոգելից պաշտամունքով է մարդ կատարյալ հարաբերություն հաստատում իր հավատքի գերագույն առարկայի հետ, իսկ պաշտամունքի ծիսական մասն էլ փոխակերպվում է հոգով և ճշմարիտ երկրպագությամբ:
Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին:
Զաքարիա Սրբազանը գրառում է կատարել՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․
Ո՛չ, սիրելիներ, ո՛չ, Հիսուս պարզ ու միաժամանակ վսեմ այս խոսքն արտաբերեց մեծագույն բռնակալների օրոք, և հետևաբար Նա քաջատեղյակ էր արյունարբու և անհոգի բռնակալների զորությանը: Հակառակ բոլոր աննպաստ հանգամանքների՝ ես համոզված եմ, որ Հիսուս իրավունք ուներ ասելու, որ հեզերը պիտի հաղթանակեն և ժառանգեն երկիրը:
Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհուրդը հայտարարություն է տարածել:
Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը նկատում է՝ մարդ երջանիկ է իրականում, երբ խաղաղ ու հաշտ է Աստծո և իր հետ:
Սամարացիները հրեաների և գաղթական հեթանոս ազգերի խառնուրդ էին: Երբ ասորիների թագավոր Սալմանասարը 722 Թ.Ք.Ա. հրեաներին գերեվարեց Ասորեստան, նրանց տեղը բնակեցրեց օտարազգիների, ովքեր տեղական հրեաների հետ խառնվեցին, և առաջացան սամարացիները:
Արագածոտնի թեմի երիտասարդաց միության շուրջ 200 անդամներ մասնակցեցին համաթեմական ուխտագնացությանը՝ դեպի Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։
Հովանաւորութեամբ եւ օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ կազմակերպութեամբ Կաթողիկոսարանիս Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքին, Երկուշաբթիէն Հինգշաբթի՝ 10-13 Օգոստոս 2026-ին, ամէն ԵՐԵԿՈՅ ժամը 07:00-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի համանուն մատրան մէջ, Սուրբ Աստուածածին Վանքի Ուխտի Օրուան առիթով պիտի մատուցուին ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ՝ միաբան հայրերու կողմէ, երգեցողութեամբ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԴՊՐԱՑ ԴԱՍԵՐՈՒՆ եւ մասնակցութեամբ՝ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՍԱՆԵՐՈՒՆ։ Սուրբ Պատարագներու աւարտին տեղի պիտի ունենան ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ եւ ՀԻՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
Երուսաղեմի հարավային կողմում էր Ենովմի (Գեհեն) ձորը, ուր հրեաները ժամանակին պաշտում էին Մողոք կուռքին և նրան զոհում իրենց սիրասուն զավակներին: