ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐ. ՄՈԼԵԳՆՈՂ ԳՐԻՊ ԵՎ ՈՒՇԱՑԱԾ ԱՐՁԱԳԱՆՔ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրվում է սեզոնային շնչառական վարակների ակտիվացում։ Առավել լայնորեն շրջանառվում է գրիպ A(H3N2) ենթատիպի վիրուսը, որը բնորոշվում է հիվանդության ավելի ինտենսիվ և արագ ընթացքով։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա խոսել է Հայաստանում մոլեգնող սեզոնային շնչառական վարակների մասին:

Կարդացեք նաև

«Գրիպ A(H3N2) վիրուսին բնորոշ ախտանշաններն են․

  • բարձր ջերմություն (մինչև 39-40°C),
  • ինտենսիվ հազ,
  • քթահոսություն,
  • մկանային և հոդային ցավեր,
  • ընդհանուր թուլություն և սարսուռ։

Բացի գրիպից, արդեն երեք շաբաթ է, ակտիվորեն շրջանառվում են նաև ռինո-, բոկա- ադենո- և պարագրիպի վիրուսները, որոնք հատկապես երեխաների շրջանում առաջացնում են սուր շնչառական վարակներ։

Նրա խոսքով՝ չնայած հիվանդացության աճին՝ Առողջապահության նախարարի արձագանքը հնչեց միայն օրեր առաջ՝ անձնական սոցիալական էջում արված գրառման տեսքով, մինչդեռ իրավիճակը պահանջում էր ժամանակին արձագանք և համակարգային քայլեր։

«ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անհրաժեշտ էր նախապես ապահովել․

  • «համաճարակային ֆիլտրի» լիարժեք կիրառում՝ հիվանդացած երեխաների վաղ հայտնաբերման համար,
  • մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների հստակ հաշվառում,
  • շեմային ցուցանիշի գերազանցման դեպքում ուսումնական գործընթացի ժամանակավոր անցում հեռավար ձևաչափի։

Վարակների աճի ֆոնին արդեն նկատվում է նաև առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Բազմաթիվ բուժհաստատությունների մանկական բաժանմունքներում գրեթե անհնար է գտնել ազատ մահճակալ՝ հիվանդացության բարձր մակարդակի պատճառով»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս