Տեր հայր, կասե՞ք. Ինչո՞ւ պետք է գնամ եկեղեցի, եթե Աստված ամենուր է…
Տեր Դանիել քահանա Բաղումյան
«Իհարկե, Աստված ամենուր է, որտեղ էլ Նրան դիմես, բարձրացնես սրտիդ աղոթքը՝ դրսում, անտառում, այգում, տանը Աստված կլսի քո աղոթքը, բայց ինչպե՞ս կարող ես եկեղեցուց դուրս Աստծո հետ լինել, Աստծո Մարմինը ճաշակել: Ինչպե՞ս կարող ես Նրան հավատալ, բայց Աստծո խոսքով չապրել, չէ՞ որ Տերն է քեզ առաջնորդում Իր տուն՝ աղոթքդ բարձրացնելու, Սուրբ Պատարագին մասնակցելու, Սուրբ Հաղորդություն ստանալու»:
Տեր Թովմա քահանա Անդրեասյան
«Դու կարող ես փողոցում կամ տանը աղոթք անել, բայց կան բաներ, որոնցից չես կարող զերծ մնալ, օրինակ՝ խորհուրդները, որոնք եկեղեցում են կատարվում: Եկեղեցում օրհնություն է տրվում Աստծուց, տոն օրերին երկնքից նվերներ են բաշխվում, եթե չգնաս, չես ստանա: Ընդհանրական աղոթք կա, որի ժամանակ դու շատ բաներ ուրիշ կերպ ես զգում և հասկանում, ի տարբերություն, եթե մենակ լինեիր»:

