
Ֆրանսիացիները բժշկական սարքավորումներ են ուղարկել Սիսիան

Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքն արդեն երկու տարի է՝ Սյունիքի մարզի Սիսիանի քույր քաղաքն է: Օրերս Մոնտելիմարի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի պատվիրակությունը յոթօրյա այցով գտնվում էր այնտեղ: Քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ ձեռք է բերվել նոր պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի համար: Իսկ առաջին նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվել. ֆրանսիացիներն արդեն բժշկական սարքավորումներ են ուղարկել Սիսիան, որոնք մի քանի օրից կլինեն Սիսիանում:
Ի դեպ, հայկական պատվիրակության այցը համընկավ Մոնտելիմարի քույր քաղաքների ակումբի շրջանակում համագործակցող մյուս երեք քույր քաղաքների՝ ԱՄՆ Ռասինի, Իտալիայի Ռիվոլի և Գերմանիայի Ռավենսբուրգի ղեկավարներ այցի հետ: Սիսիանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև այդ քաղաքների հետ: