
Կարկուտ` Արտենի գյուղում. վնասվել է 20 հա ցանքատարածություն

Օգոստոսի 3-ին, ժամը 09.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած կարկուտից Արագածոտնի մարզի Արտենի գյուղում վնասվել են 20 հա մշակովի ցանքատարածություններ և 30 հա խոտածածկ տարածք:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության բաժնի պետը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: