Աշոտ Մարդյանը` Սյունիքի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ. նոյեմբերի 11, ք. Գորիս
Կրթություն
1985-1987 թթ. – Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
1989-1992 թթ. – Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1992-1995 թթ. – Գորիսի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի
վերստուգիչ տեսուչ
1996-1997 թթ. – Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ
1997-1999 թթ. – Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
1999-2000 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության Սյունիքի բաժնի 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ
2000-2004 թթ. – Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
2004-2005 թթ. – ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ
2005 – 2013 թթ. – ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդականի
դասային աստիճան:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: