Ծեծի է ենթարկվել նախ 76-ամյա Կառլեն Սիմոնյանին և ապա նրա որդուն՝ 50-ամյա Կարեն Սիմոնյանին: Այս ամենը տեղի է ունեցել փողոցում Կարեն Սիմոնյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, երկու երիտասարդ աղջիկների և հարևանների աչքի առաջ:
Նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը զգուշացրեց, թե մարզպետին շատ հարցեր տալ պետք չէ, որովհետև վերջինս նորանշանակ է և շատ հարցերին չի տիրապետում։
Նիկոլ Փաշինյանը 2014թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինպե՞ս է ստացվել, որ Լոռու մարզը աղքատության ցուցանիշով երկրորդն է ՀՀ-ում:
Թեև թիվ 20 համարի վարորդները նշել էին, թե անկախ տուգանվելուց, շարունակելու են իրենց աշխատանքը՝ մինչև չլինի դատական վճիռ, սակայն հոկտեմբերի 26-ից Գյումրիում աշխատող ոչ մի 20 համարի միկրոավտոբուս այլևս չկար:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վանաձորի վթարային շենքերի վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել, որին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը դեռ 2008թ., ծրագրային գործունեության իրականացման ընթացքում, Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում:
«Ես համոզված եմ, որ այդ ճնշումներն այլ հիմքեր էլ ունեն: Նրանք ճնշում են ազգային փոքրամասնություններին: Ես բազմիցս լսել եմ, որ իրենք փորձում են մեզ` եզդիներիս, ավելի ցածր դիրքերում պահել: Նշեմ նաև, որ շուրջ 140 քմ հողամասի նկատմամբ Արթուր Գասպարյանի իրավունքների մասով առկա է վարչական դատարանի վճիռ, որով վերջինիս հայցը մերժվել է»:
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի զբաղեցրած պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարի նախաձեռնությամբ ազատվելու մասին տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի մասին «Ազդարար» լրատվականին պարզաբանում է տվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Տ. Սարգսյանը ասել է, որ մտածում են ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու ծրագրի մասին:
Պետական պատկերասրահի բացակայությունը Գյումրիում համար առաջին մշակութային խնդիրն է, ոչ միայն Գյումրու, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։
Մենք դատի չենք տվել, դուք տեսաք, որ 424 մլն-ի հետ կապված ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը եկավ եւ ասաց, որ այս գումարը դուք չպիտի մուծեք, քանի որ չարաշահում տեսան:
ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:
Ով մի քիչ իշխանությանն է ծառայում, արդեն լրիվ ազատ է զգում իրեն, ինչ ասես անում է, և վատը նա է, որ պարբերաբար իսկական ստուգումներ չեն արվում: Ցանկացած համակարգում կան վերստուգող հանձնաժողովներ, որոնք ինքնին ձևական բնույթ են կրում:
Դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը սարսափով է սպասում անձրևների մեկնարկին ու ձմռան գալուն: «Ձյունն ու անձրևը տանիքներից կաթում է, պատերին ջրի հետքերն անգամ ամռանը չեն չորանում: Դպրոցում խոնավության հոտից նստել չի լինում: Պատուհաններն էլ սարսափելի վիճակում են` կեսը ջարդված են, կեսին էլ ցելոֆան ենք կպցնում, բայց դե ցելոֆանն ի՞նչ օգուտ պետք է տա»,- ասում են ուսուցիչներն ու ավելացնում, որ այդ պայմաններում էլ չեն ցանկանում դպրոցը լքել, ու իրենց մասնագիտական և մարդկային պարտքն են կատարում:
Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել:
Հյուրատունն իր հարկի տակ ներառելու է նաև «Խաղաղության և զարգացման միջազգային կենտրոնը»: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ ստեղծել բարենպաստ միջավայր մշակութային փոխադարձ շփումների և մշակութային երկխոսությունների իրականացման համար՝ հատկապես կարևորելով Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև՝ թուրքական մշակութային ինստիտուտների ընդգրկումն այս գործընթացում:
Օրերս Գյումրիում տեղի ունեցավ ծնունդով գյումրեցի նկարիչ Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի եռամյա հոբելյանի և վարպետի գտնված որմնանկարները հանրությանը ներկայացնելուն ուղղված միջոցառումների շարքի մեկնարկը:
Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանը կադաստրի զոհ է դարձել: Տևական ժամանակ է՝ Ա. Գասպարյանը, փաստաթղթերի հսկայական կապոցը ձեռքին, կա՛մ դատարաններում է, կա՛մ Դատախազությունում, կա՛մ էլ կադաստրում, սակայն առայժմ ապարդյուն:
200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմանց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ:
«Որ մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի, ո՞նց պետք ա լինի էդ գյուղացու կյանքը… Շան օրի, մի կերպ ապրում ենք: Արդեն յոլա էլ չենք գնում, համարյա գոյատևում ենք»,- ասում է Համբարձում պապն ու հավելում, որ իրենք գոնե սովետի տարիներին մի քիչ բան տեսան: Իսկ թոռներն ամեն ինչից են զուրկ:
Բոլոր մշակութային օջախներում, կրթական հաստատություններում ու թաղամասերի հրապարակներում տեղի են ունեցել ցուցահանդեսներ, համերգներ ու այլ միջոցառումներ, իսկ գլխավոր միջոցառումները մեկնարկել են երեկ, որին ներկա էին բազմաթիվ վանաձորցիներ, հյուրեր Հայաստանի այլ բնակավայրերից ու արտերկրից:
Բնակիչները սակայն ձյան գալուց այդքան էլ ուրախ չեն, նրանցից շատերը դեռևս չի կարողացել նախապատրաստվել ձմռանը, իսկ գյուղացիներն էլ դեռևս չեն կատարել աշնանացանը:
Ռոման Նուրալյանը թատրոնի խնդիրներից խոսել չի ցանկանում. ասում է` իմ երկրորդ տունն է, ու մինչև վերջ էլ կմնամ թատրոնում:
Սեպտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած համայնքի ավագանու նիստում քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու նոր կանոնակարգին:
Քաղաքի տարբեր հատվածներում և այգիներում այդ օրը կգործեն տաղավարներ, նկարչական ու քանդակագործական ցուցահանդեսներ, համերգային տարատեսակ ծրագրեր:
«22 տարում կառուցվել է 20.600 բնակարան: Եվս մեկ տարի, և 400 ընտանիք էլ կունենան բնակարաններ»,- ասել է Ալբերտ Մարգարյանը: Նրա խոսքով՝ Գյումրիում մնացել է 433 անօթևան ընտանիք, կան նաև հազարից ավելի մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ չեն հերթագրվել անօթևանների ցուցակում:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սիփան գյուղում:
Դեռևս 2012 թվականից «Manukyan production»-ը և Գյումրիի «Ջազ ակումբը» ազդարարեցին «Ջազը և Գյումրին» նախագծի մեկնարկը, որն այս տարվա նոյեմբերին նշելու է իր 1-ամյակը: