Արդվի գյուղում շուրջ 250 բնակիչ կա, որոնցից միայն 20-ն աշխատանք ունեն՝ 6 մարդ, այդ աթվում նաեւ գյուղապետը, գյուղապետարանում են աշխատում, 13-ը՝ դպրոցում, եւ մեկ բուժքույր՝ բուժկետում:
Քարաթափման վտանգն այստեղ առկա է կլոր տարին, հատկապես խոնավ եղանակին քարաթափման հավանականությունը մեծանում է: Թափված քարերը շատ հաճախ փողոցի երթեւեկելի մաս են հասնում, ինչն էլ կարող է վթարի պատճառ դառնալ եւ մարդկային կյանքեր արժենալ:
Շատերի համար գուցե և ամանորյա ավանդական սեղանները հոգնեցնող և միօրինակ իրականության են վերածվել, բայց ավանդական սեղաններից խուսափելը շատերին չի հաջողվում: Չնայած այն բանին, որ ամանորն իր հետ բերում է մի շարք ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ Նոր Տարին միշտ էլ եղել է մարդկանց ամենասպասված ու սիրված տոներից մեկը:
Հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի համար դժվար է թվարկել մոտ 60 տարի առաջ կառուցված և 4 մասնաշենքից բաղկացած բժշկական կենտրոնի խնդիրները: Դրանք սկսվում են կոյուղագծերից և ավարտվում բուժսարքավորումների մաշվածությամբ:
Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնական վիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերային ժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
Պարզվում է՝ փողոցներից քերվող ասֆալտը ոչ միայն վերամշակվում և կրկին վերածվում է «թափ թազա» ասֆալտի, որով վերանորոգվում են մայրաքաղաքի և մարզերի փողոցները, այլև կիրառման ավելի պարզ ձև ունի։
Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի «Դեմ ենք» ակցիան կազմակերպվում է նաև մարզերում։ Ներկայացնում ենք Անկյուն գումարած 3-ի տեսանութը՝ Ալավերդիում տեղի ունեցած ակցիայի մասին։
Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղի հաճախող զբոսաշրջիկներին և քաղաքացիներին առ այսօր դեռ չի հաջողվել վայելել 170 հազար դոլարանոց ՝«էլիտար» զուգարանում կարիքները հոգալու բերկրանքը, քանի որ բիոզուգարանն իր բուն նպատակին ծառայելու փոխարեն, վերածվել է պատմական հուշարձանի։
Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բացակայում են ֆինանսական միջոցները: Քաղաքային իշխանություններն էլ կասկածներ ունեն, որ գազի առկայության դեպքում անգամ բնակիչներն ի վիճակի չեն լինի վճարել դրա դիմաց:
«Մենք ոչ թե Գորիսի, այլ ջունգլիների բնակիչներ ենք, 21-րդ դարում ապրում ենք առանց մաքուր ջրի, կոյուղու, գիշերային լուսավորության, մի թիզ տնամերձում զուգարանի համար տասը փոս ենք փորել, ցանելու տեղ էլ չի մնացել»:
«Թեղուտ» ՓԲԸ հյուրանոցահանրակացարանային համալիրի տարածքում արտաքինից անսովոր ճարտարապետական լուծումներով սարդ հիշեցնող շենք է կառուցվում: Այն կլինի բազմաֆունկցիոնալ եւ շահագործումից հետո նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի:
Պետական բյուջեից համահարթեցման նպատակով համայնքին հատկացվող դոտացիան, ըստ նախնական նախագծի, շուրջ 12 մլն դրամով պակաս էր լինելու հաջորդ տարում` կապված բնակչության թվի նվազման հետ, սակայն տարբեր համայնքներից խնդիրը ներկայացվել է կառավարություն, որտեղ այն քննարկվել է եւ որոշվել ամեն ինչ նույնը թողնել:
Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայաստանյան շատ եկեղեցիների նման, դարերի ընթացքում խնդիրների առաջ է կանգնել: Խնդիրներ, որոնց լուծումը մեծ գումարներ է պահանջում:
«Հրապարակը» գրում է. Օրերս Տավուշի երիտասարդները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ Բերդի տարածաշրջանի ճանապարհների հարցով, որոնք ռմբակոծման հետևանքով անմխիթար վիճակում են։
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից վերջին մի շաբաթում հեռացել է 3 ընտանիք: Նրանք ընտանեկան իրերով, կահ-կարասիով տեղափոխվել են Երեւանում բնակվող հարազատների մոտ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Shamshyan.com-ը գրում է, որ մեծ թվով ճանապարհներ գտնվում են անանացանելի ու դժվարանցանելի վիճակում, ու այդ ամենի պատճառով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնցից մի քանիսը ցավոք ողբերգական ավարտ են ունեցել:
Նոյեմբերի 15-ից ջեռուցման սեզոնն սկսված է: Սահմանված կարգի համաձայն՝ ուսումնական հաստատություններում 15 աստիճանից ցածր սնդիկի սյան դեպքում պարտադիր ջեռուցում է պահանջվում:
Երևան-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդի հատվածը չդադարող սողանքի պատճառով շարունակում է քանդվել, իսկ ճամփեզրին գտնվող տները, պարիսպներն ու գազի խողովակները՝ թեքվել:
Երեխաները, սակայն, զրկված են ցերեկային քնի հնարավորությունից: Չունեն նաեւ ճաշարանում ճաշելու հնարավորություն:Եւ քնի, եւ Ճաշի ժամերը երեխաները խաղասենյակում են անցկացնում:
Այսօր՝ երկրաշարժի 25-ամյա տարելիցի օրը, Գյումրիում էին Ֆրանսիայի խորհրդարանի բարեկամության խումբը, որի կազմում էին ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց Ցեղասպանության հարցերով զբաղվող Վալերի Բուայեն եւ այլ ներկայացուցիչներ:
Իրան-Հայաստան գազատարի կառուցումից 15 տարի անց Իրանին սահմանակից Մեղրիի բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրը գազաֆիկացման վերաբերյալ չիրականացած պաշտոնական խոստումներն են:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով:
Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։
«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԸԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանն ասել է, որ պատճառը Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի հետ կապված խնդիրն է:
Անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»՝ «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ձեռնարկի շրջանակներում, այսօր վառելափայտ բաժանվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին: