Բաժիններ՝

Երիտասարդ խոզապահի կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե կրակոցներ չլինեին….

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

168.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ ականի վրա պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել Այգեձոր գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ, ով Այգեձոր գյուղում խոզապահ է եղել.

«Էդ տղան խոզերն էր պահում, գնացել էր խոզերի հետևից, հետո ականը պայթել ա, էդ պահին շուրջ մի ժամ ադրբեջանցիները ինտենսիվ կրակ էին բացել դաշտի ուղղությամբ, չէին թողնում որ գնայինք էդ երեխուն դուրս բերեինք էդտեղից… օգնություն ցույց տայինք, արնահոսել ու մահացել է»,-ասաց գյուղապետը, նշելով, որ երիտասարդի կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե միայն հակառակորդի ինտենսիվ կրակոցները չլինեին ու իրենք կարողանային ժամանակին օգնություն ցուցաբերել:

Խնդրի հետ կապված փորձեցինք կապ հաստատել Այգեձորի գյուղապետի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Մանրամասները՝ առաջիկայում

Լուսանկարը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս