Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Վանաձորի ամենախիտ բնակեցված Խանդակ թաղամասից, որն ունի մոտ 6000 բնակիչ, արցախյան հերոսամարտի ժամանակ զոհվել են 7 ազատամարտիկներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է DAEWOO մակնիշի ավտոբուսի՝ երկաթգծի վրայով անպատեհ պահի անցնելու փորձը:
«Տնտեսական ծանր պայմանները բոլոր երիտասարդ պետությունների համար բնական երևույթ է: Այսօր բնակչությանն աշխատանք է պետք: Դա Հայաստանում առկա ամենամեծ խնդիրն է»,- ասում է արվեստագետը:
«Եթե տեսուչը կանգնեցնում է երթուղայինը, այդ ժամանակ նաև տեսնում է, որ այն սահմանվածից ավելի մեծ թվով ուղևոր է տեղափոխում, դա էլ է արձանագրում: Թե չէ գերբեռնված ուղևորատար տրանսպորտի նկատմամբ հատուկ աշխատանք տանելու ոչ իրավասություն ունենք, ոչ էլ խնդիր»:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հերթական մի ծրագրի, որի մշակման և իրագործման մեխանիզմները դեռևս ոչ միայն իրատեսական չեն, այլև`մասնագիտական վերլուծության կարիք ունեն: Խոսքը «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և ռազմավարության իրականացման 2012-1016թթ. գործողությունների ծրագրի» մասին է:
Շատերս խանութից մսամթերք գնելիս անպայման վաճառողին հարցնում ենք՝ արդյո՞ք միսը թարմ է: Նաև գիտենք, որ վաճառողը երբեք չի խոստովանի, թե քանի օրվա միս է վաճառում մեզ:
Հայաստանում անասնակերի պակաս, այնուամենայնիվ, կա: ՀՀ գյուղնախարարությունն անընդմեջ հայտարարում է, որ անասնակերի պակաս չլինելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկել են և պատրաստ են օգնել և աջակցել ցանկացած գյուղացիական տնտեսության, ովքեր կդիմեն Գյուղնախարարությանը՝ անասնակերի խնդիրը լուծելու համար:
Որպես գյուղապետի թեկնածու` միշտ մրցակից ունեցել եմ, միշտ էլ հաղթել եմ: Այս պահին էլ ունեմ, էլի ես եմ հաղթելու: Ի՞նչ ես կարծում` հե՞շտ ա սահմանամերձ գյուղը պահելը 30 տարի շարունակ: Իսկ եթե ջրի խնդիր ա լինում, կարող եմ սվարկան տանել լուծել:
Նա ծնվել էր 1933-ին Մոսկվայում: 1955-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեսի ակադեմիայի թատրոնն ու սկսել աշխատել թատրոնում: 1957-ից Կվաշան աշխատում էր «Современник» ամսագրում, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն էր: 1961-ից սկսել է խաղալ ֆիլմերում:
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: Այս կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունման պահանջով:
Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների թվի մասին վիճակագրական տվյալները շատ հեռու են միջազգային տվյալներից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բժշկական համալսարանի և կառավարման ակադեմիայի հոգեբանության բաժնի դասախոս, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Այն, որ թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման մասին օրենքում փոփոխություն մտցվեց հենց Ձեր գործունեությունից 2-3 ամիս առաջ, դա արդեն շատ վտանգավոր է:
168.am-ի հետ հեռախոսազրույցում ԱԻՆ հասարակայնության կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը տեղելացրել է, որ երեխան ոչ թե 10 այլ 8 տարեկան է եղել և, ավաղ, խեղդվել է: «Իսկ ի՞նչ եք կարծում խեղդվելը քա՞նի վայրկյան է տևում, որ հաջողվեր փրկել»,- ասել է ԱԻՆ պաշտոնյան:
Կյանքը գնահատելու համար բավական է հասկանալ, թե ինչ եզակի հնարավորություն է շնորհվել յուրաքանչյուրիս` ծնվել: Ի վերջո, միլիոնավոր սերմնաբջիջներից բեղմնավորվում է ընդամենը մեկը կամ, լավագույն դեպքում, երկուսը:
«Իսահակը» ԱՄՆ-ի Ատլանտյան լողափ է հասել օգոստոսի վերջին` իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու 113 կմ/ժ քամի:
Մեր իրավապահները պարզել են, որ երևանցի Սերոբ Բոզոյանը մայիսի 4-ի նախընտրական միջոցառման կազմակերպիչներից ստացել է «երկինք բաց թողնելու համար» 7 հազար փուչիկ տրամադրելու պատվեր:
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մի խումբ մեկնել է «Արզնի» առողջարանային կենտրոն` 12-օրյա հանգիստ անցկացնելու նպատակով:
«Ծնողներիս մահից հետո եղբայրներս ու հարսներս չհաշտվեցին միոտանի, հաշմանդամ մարդ տանը պահելու հետ: Վերջին անգամ կռվեցին, ինձ ծեծելով փողոց շպրտեցին»,- ասում է Մարիամը, ում աչքերի բիբերից բարկություն ու վիրավորանք է պայթում:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
Այսօր` ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաց նամակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին
Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների պարգևատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:
Իրանում արձանագրված երկրաշարժից հետո Ագարակում և Մեղրիում կատարվել են մակրոսեյսմիկ հետազոտություններ: Այդ մասին այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, այդ իսկ պատճառով չի վճարում իր պարտքերը: Կառավարության նիստի ժամանակ, դրսում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նաև ՀՀ Զինված ուժերում, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները:
Ըստ Ավստրալիայի արտակարգ իրավիճակների ծովային վարչության (AMSA)` ինքնաթիռի օդաչուն հայտնել էր ջրում եւս մի քանի մարդ հայտնաբերելու մասին: Նրանց փրկելու գործողությանը միացել էին երեք նավ:
Հաջորդ երկու շաբաթների ընթացքում Հայաստանում երկրաշարժեր չեն սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության տեղակալ Աշխեն Թովմասյանը: