
«Սա կբաժանի Հայաստանը երկու մասի և թույլ կտա Թուրքիային ու Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցնել». հայագետ

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջեյմս Ռասել անունով ամերիկացի (ազգով հրեա) հայտնի հայագետ և իրանագետ գիտնական կա, որ պատմագիտության մեջ լուրջ դեմք է համարվում: Նախորդ տարի իր բլոգում մի հոդված էր գրել, և այնտեղ հետևյալ միտքը կա «միջանցք» կոչվածի վերաբերյալ:
Ստորև տեղադրում եմ հայերեն թարգմանությունը և բնագիր անգլերենը:
«Պատերազմից ի վեր Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը թույլ տա իրեն բացել և վերահսկել Հայաստանի հարավային Զանգեզուրի միջանցքով դեպի Նախիջևանի էքսկլավ տանող մայրուղին։ Սա կբաժանի Հայաստանը երկու մասի և թույլ կտա Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք այժմ ապահովված կլինեն ցամաքային կապով, ջախջախիչ հարված հասցնել:
Թուրքիայի մոլեռանդ ղեկավար Էրդողանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ է։ Նա շատ հարցերում օպորտունիստ է, բայց նրա ատելությունը հայերի նկատմամբ անսասան է»:
Ջեյմս Ռասել, 24.06.2024, հատված Հայաստան և Իսրայել վերնագրով հոդվածից»: