
Սիրիայում դրուզները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել անկախության պահանջով

Սուվեյդայում (Սիրիա) անցկացվել են անկախության պահանջով զանգվածային ցույցեր։ Այս մասին հայտնում են Մերձավոր Արևելքի թեմաներ լուսաբանող լրատվական միջոցները։
Նշվում է, որ ակցիան կազմակերպվել է Արժանապատվության հրապարակում ՝ «Ինքնորոշման իրավունք» հիմնական կարգախոսի ներքո։
Որոշ տեղեկությունների համաձայն` անցումային կառավարության ուժերը և դրանց հետ կապված խմբավորումները նախորդ գիշեր անկանոն կրակ են բացել Նաջրան գյուղի վրա: Գնդակոծվել են նաև Ալ Մաջդալ և Վալգա գյուղերը։