
Ադրբեջանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. առնվազն 7 զոհ կա

Ադրբեջանում Աղստաֆա- Բաքու ուղևորատար գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է SalamNews-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության հայտարարությանը:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 35 մարդ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է DAEWOO մակնիշի ավտոբուսի՝ երկաթգծի վրայով անպատեհ պահի անցնելու փորձը: