Բաժիններ՝

Առաջիկա երկու շաբաթներին երկրաշարժեր չեն լինի

Հաջորդ երկու շաբաթների ընթացքում Հայաստանում երկրաշարժեր չեն սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ  Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության տեղակալ Աշխեն Թովմասյանը: Ըստ նրա` այս տվյալները կարող են փոփոխության ենթարկվել հաջորդող օրերին կատարված սեյսմիկ գնահատումների հիման վրա: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղադրված կայաններից ստացվող տեղեկությունների հիման վրա ամեն օր հաջորդ երկու շաբաթների համար արվում են կանխատեսումներ»,- ասաց Ա. Թովմասյանը: Ըստ նրա` ընթացիկ սեյսմիկ վտանգի կանխատեսումը նախատեսված է համեմատաբար ուժեղ երկրաշարժերի համար. «Դրա հուսալիությունը այնքան մեծ է, որքան պատրաստվող երկրաշարժի մագնիտուդը կարող է լինել, որովհետև նախանշաններն են շատանում»: Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին ՀՀ ԱԻՆ  Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալությունը պատրաստվում է քննարկումներ անցկացնել ճապոնացի մասնագետների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031