Բաժիններ՝

«Էլի ես եմ հաղթելու»

Ասում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի գյուղապետ Հրուշ Աղբալյանը, ով 30 տարի է` այդ գյուղի գյուղապետն է

Տավուշի մարզի «Տեսանկյուն» կայքը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որիգ Ոսկեպար գյուղի բնակիչները ցիստեռնով խմելու ջուր են գնում: Մեզ հետ զրույցում Ոսկեպար գյուղի գյուղապետ Հրուշ Աղբալյանը պնդում էր, թե նման խնդիր իրենց գյուղում չկա, սակայն միաժամանակ չէր հերքում, որ մարդիկ «ցիստեռններով» ջուր են գնում:

–  Դա լրիվ կլյաուզա է. մենք ջրի խնդիր չունենք: Այս տարի երաշտի հետ կապված ջուրը մի քիչ քչացել ա, առաջ ամեն օր էինք ջուր տալիս, իսկ հիմա` օրը մեջ: Իսկ ինչ վերաբերում ա լրացուցիչ ջուր բերելուն, ով ում կարող ա ասել, թե` լրացուցիչ ջուր ինչո՞ւ եք բերում: Ով ուզում ա` բերում ա իրա համար: Ջրի հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Դուք նայեք մեր հարևան Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Վաղանիստ գյուղերը ու տեսեք` իրե՞նց մոտ է լավ ջրի վիճակը, թե՞ մեզ մոտ: Չեղած տեղից ուզում են ինձ կպնել:
30 տարվա գյուղապետ եմ և 1000 տեղից գովասանագրեր, պատվոգրեր ունեմ ստացած: 300 ընտանիք ունենք, լրիվ էլ ջուր ունեն քաշած: «Լևի»`ապօրինի, ջուր չկա քաշած, ինչպես գրված էր նյութում: Ինձ մոտ ջրի ոչ մի խնդիր չկա, որ իբր 60 ընտանիք «լևի» ջուր ա ստանում, եկեք, ստուգեք: Եթե մի մարդ «լևի» ջուր ա ստանում, ես իմ գլխով պատասխանատու եմ: Ջրի ցիստեռնով ես էլ եմ մի 10-ը ցիստեռն բերել այգին ջրել. Հարևան գյուղից ընկերական բերել են:

Իսկ ցիստեռներով ջուրը վճարովի՞ են տալիս գյուղացիներին, թե՞ անվճար:

Կարդացեք նաև

– Մեկը կարա ընկերական բերի, մյուսը` վճարի: Մենք ոռոգման ջուր չունենք, էսօրվա պահին մենք զբաղվում ենք, որ ոռոգման ջրի հարցը լուծենք: Մեկ տարի կլինի` մենք ջրագծի բացում արեցինք: Մենք աշխատում ենք ներքին ցանցը ջուր բերենք, որ մարդիկ ջուր ունենան, ջրեն այգին: Մի թաղամասում խողովակ ա վնասված, հիմա մարդ եմ դրել, որ գտնեն, կարգավորեն:

Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ վնասված է այդ խողովակը:

– Ժամանակը ինչքան ուզում ա` լինի: Այդ թաղամասի մարդիկ ջրի պրոբլեմ չունեն, դա լրացուցիչ ա եղել քաշած: 60 ընտանիք «լևի» ջուր չի ստանում:

– 30 տարի շարունակ Դուք գյուղապետ եք, իսկ այդ տարիների ընթացքում ՏԻՄ ընտրություններին առաջադրվելիս մրցակիցներ ունեցե՞լ եք:

– Որպես գյուղապետի թեկնածու` միշտ մրցակից ունեցել եմ, միշտ էլ հաղթել եմ: Այս պահին էլ ունեմ, էլի ես եմ հաղթելու: Ի՞նչ ես կարծում` հե՞շտ ա սահմանամերձ գյուղը պահելը 30 տարի շարունակ: Իսկ եթե ջրի խնդիր ա լինում, կարող եմ սվարկան տանել լուծել: Դուք մեր հարևան գյուղերը հարցրեք, տեսեք` 4 օրը մեկ անգամ ստանո՞ւմ են ջուր: Մերը ամեն օր էր լինում, իսկ հիմա` օրը մեջ:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին քանի՞ մրցակից ունեք:

– Մեկ մրցակից է, անկուսակցական ա, մեր գյուղից ջահել տղա ա, 26 տարեկան, ոչ մի տեղ չաշխատած, բուհ ավարտած տղա ա: Ուրիշ բան չեմ կարա ասեմ. իրան լավ չեմ ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս