
Պամելա Անդերսոնի նոր բիզնեսը՝ մարինացված վարունգներ

Պամելա Անդերսոնը որոշել է թողարկել մարինացված վարունգի սահմանափակ քանակ՝ «Պամելայի մարինացված վարունգներ» (Pamela’s Pickles) անվանումով։ Դերասանուհու՝ մարինացված վարունգ պատրաստելու գործընկերը կալիֆոռնիական Flamingo Estate ապրանքանիշն է։ Հաղորդվում է, որ վարունգի մեկ բանկան կարժենա 38 դոլար։ Անդերսոնը որոշել է վարունգի վաճառքից ստացված գումարը նվիրաբերել Կալիֆոռնիայի վայրի բնության փրկարար ծառայությանը։
Մարինացված վարունգի բիզնես սկսելու գաղափարը Պամելայի մոտ ծագել է Լոս Անջելեսի իր կալվածքում նախաճաշի ընթացքում, երբ դերասանուհին հանկարծ հիշել է իր մորաքրոջ՝ Վիի բաղադրատոմսը, որի լեգենդար վարունգները քաղաքներում և գյուղերում անցկացված բազմաթիվ մրցույթներում հաղթող են ճանաչվել: Բաղադրատոմսը ներառում է չորացրած վարդի թերթիկներ, վարդագույն պղպեղ, չիլի պղպեղ և ապխտած ծովի աղ: