
Վարդավառի լճում խեղդվող երեխային չեն կարողացել փրկել

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացրել էին այսօր` ժամը 16.00-ին Երևանի Վարդավառի լիճն ընկած մոտ 10 տարեկան երեխայի մասին, ում օգնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
168.am-ի հետ հեռախոսազրույցում ԱԻՆ հասարակայնության կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրել է, որ երեխան ոչ թե 10, այլ 8 տարեկան է եղել և, ավաղ, խեղդվել է: «Իսկ ի՞նչ եք կարծում խեղդվելը քանի՞ վայրկյան է տևում, որ հաջողվեր փրկել»,- ասել է ԱԻՆ պաշտոնյան:
Նշենք, որ ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ խեղդված երեխան 2000թ.-ին ծնված (12 տարեկան) Սարգիս Կլեկչյանն է: