
Aerosmith խմբի մենակատարի առողջական վիճակը վատթարացել է

Aerosmith ռոք խմբի աստղ, կիթառահար Ջոզեֆ «Ջո» Փերին չի բացառել, որ խմբի մենակատար Սթիվեն Թայլերը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Երաժշտի խոսքով՝ 77-ամյա Թայլերը չափազանց վատ է զգում խմբի անդամների հետ վերամիավորման մասին խոսելու համար: Փերին, որը նաև Aerosmith-ի համահիմնադիրն է, պարբերականին հայտնել է, որ իր ընկերը ձայնի հետ կապված լուրջ խնդիրներ ունի. նրա ձայնալարերը և կոկորդը վնասված են։
«Թայլերը չի ուզում և չի կարող շրջագայել»,- ասել է Ջոն։