Բաժիններ՝

Արդեն 22 տարի է` Հայաստանում շենքերը չեն անձնագրավորվել

Իրանում արձանագրված երկրաշարժից հետո Ագարակում և Մեղրիում կատարվել են մակրոսեյսմիկ հետազոտություններ: Այդ մասին այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:  Ըստ նրա` նշված տարածքներում երկրաշարժի ինտենսիվությունը եղել է մոտավորապես 5-6 բալ. «Եթե հաշվի առնենք, որ Մեղրի և Ագարակ քաղաքները գտնվում են սեյսմիկ երրորդ գոտում (այսինքն` այստեղ ուժեղ երկրաշարժը կարող է լինել 9 բալ և ավելի), ապա այս երկրաշարժը չէր կարող մեծ հետևանքներ թողել, առավել ևս փլուզումներ առաջացնել»: Խոսելով Հայաստանում վթարային շենքերի մասին` Գուրգեն Նամալյանն ասաց, որ նման շենքերի կոնկրետ թիվ նշել հնարավոր չէ. յուրաքանչյուր հինգ տարին մեկ շենքերը պետք է անձնագրավորվեն: «Շենքերը պետք է հետազննվեն մասնագիտական խմբերի կողմից, իսկ անձնագրավորում մեզ մոտ արդեն 22 տարուց ավելի չի արվել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս