Զոնդյան ծովածոցում խորտակված նավի 150 ուղևորներից կենդանի են մնացել 16-ը

Օգոստոսի 29-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ  խորտակվող նավը, որի վրա գտնվել են 150 մարդ,  վթարի ազդանշան է տվել Զոնդյան ծովածոցից, որը բաժանում է Յավա եւ Սումատրա կղզիները, սակայն երկար ժամանակ փրկարարները չեն կարողացել հայտնաբերել ոչ նավը, ոչ էլ նրա ուղեւորներին: Որոնումները դադարեցվել են, սակայն վերջին պահին խավարում մարդկանց ձայներ են լսվել: Փրկվածներն Աֆղանստանի քաղաքացիներ են եղել:

Ավստրալիայի ռազմածովային ուժերի պարեկային ծառայությունը ջրում՝ ապօրինի ներգաղթյալներով նավի խորտակման ենթադրյալ շրջանում, հայտնաբերել եւ դուրս է բերել 16 մարդու։

Ըստ Ավստրալիայի արտակարգ իրավիճակների ծովային վարչության (AMSA)` ինքնաթիռի օդաչուն  հայտնել էր  ջրում եւս մի քանի մարդ հայտնաբերելու մասին: Նրանց փրկելու  գործողությանը միացել էին երեք նավ:

Ավելի վաղ AMSA-ն հայտնել էր 6 տղամարդու փրկության մասին: Մարդկանց հայտնաբերել էր առետրային նավի  անձնակազմը, որը մասնակցում էր որոնումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Տեսանյութեր

Լրահոս