Բաժիններ՝

Արտոնություն` արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայերի համար

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին: Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար պետական տուրքի վճարումից ազատել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Ըստ «Փաստինֆոյի»` նախագիծը մշակվել է հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը և քաղաքական հնարավոր զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100.000 հայերին սպառնացող վտանգը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ, «եթե ստեղծվում են արտակարգ իրավիճակներ, որոնց համար մեր հայրենակիցները մեղավոր չեն և չեն կարողանում պահպանել պաշտոնական ընթացակարգերը, ապա մենք նրանց ազատում ենք տույժ ու տուգանքից, ստեղծում ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել` մնալով հայրենիքում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031