
Թուրքիայի ամենադժբախտ քաղաքը Տրապիզոնն է

«Թուրքիայի վիճակագրական կոմիտեն» (TÜİK) հրապարակել է «Կյանքից մարդկանց գոհունակության մասին հետազոտության» արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրա արդյունքների հիման վրա առանձնացվել է իրենց դժբախտ համարող մարդկանցվով ամենաշատ բնակեցված Թուրքիայի 9 քաղաք:
Ըստ այդմ՝ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումյուշհանեում, որտեղ 144.544 բնակչի միայն 7.68 տոկոսն է դժբախտ, իսկ ամենաշատը գրանցվել է Տրապիզոնում:
Այստեղ ավելի քան 818.000 քաղաքաբնակների 11.19 տոկոսը կյանքից դժգոհ է ու իրեն համարում է ոչ երջանիկ։