
«Շրեկ 5»-ի թողարկման ամսաթիվը երկրորդ անգամ փոխվել է

Universal և DreamWorks Animations ընկերությունները հերթական անգամ հետաձգել են «Շրեկ» անիմացիոն ֆիլմի հինգերորդ մասի պրեմիերան: Այս մասին հաղորդում է Variety-ն:
2026 թվականի դեկտեմբերի 23-ի փոխարեն մուլտֆիլմը ԱՄՆ-ում կթողարկվի 2027 թվականի հունիսի 30-ին։ Սկզբնապես ֆիլմը պետք է թողարկվեր 2026 թվականի հուլիսին։
Մայք Մայերսը, Քեմերոն Դիասը և Էդի Մերֆին կվերադառնան գլխավոր հերոսներին՝ Շրեկին, Ֆիոնային և Ավանակին։ Դերասանական կազմին միացել է նաև Զենդայան. վերջինս կհնչյունավորի Շրեկի և Ֆիոնայի դստերը։
«Շրեկը» թողարկվել է 2001-ից 2010 թվականներին և համաշխարհային կինովարձույթում հավաքել է 3 միլիարդ դոլար։