Բաժիններ՝

Ֆինանսական խնդիրների պատճառով չի լքել երկիրը

Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած արվեստագետ, 5 գրքերի հեղինակ, նկարիչ, բանաստեղծ Վազգեն Վանատուրին այսօրվա հայ հասարակության կերպարը դուր է եկել:

«Տասը տարի առաջ, երբ ես գնացի, հանրապետության կյանքը մեռած էր, մարդիկ կծկված, անուրախ էին: Քայլում էիր փողոցում և նկատում ճնշող, տանջող, տխրեցնող մթնոլորտ: Հիմա այդ փոփոխությունը ես տեսնում եմ, մարդիկ աշխուժացել են, եռուզեռ կա մարդկանց շրջանում»,- ասում է Վազգեն Վանատուրը:

Թեև արվեստագետին դուր է գալիս մարդկանց դեմքերի այսօրվա արտահայտությունը, սակայն, ըստ Վ. Վանատուրի, հայ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը դեռ մնում է  ծանր: «Տնտեսական ծանր պայմանները բոլոր երիտասարդ պետությունների համար բնական երևույթ է: Այսօր բնակչությանն աշխատանք է պետք: Դա Հայաստանում առկա ամենամեծ խնդիրն է»,- ասում է արվեստագետը:

Հարցին`երբ 10 տարի առաջ, շատերի նման, հեռացաք Հայաստանից` ֆինանսական խնդիր ունեի՞ք, արվեստագետը չցանկացավ պատասխանել, միայն նշեց, որ Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրենն է եղել: Նաև վստահեցրեց, թե ֆինանսական խնդիրների պատճառով չի, որ լքել է երկիրը:

Հարցին, թե՝ ապրելով ԱՄՆ-ում, արդյոք հետևո՞ւմ է Հայաստանում տիրող ներքաղաքական, տնտեսական իրավիճակին, Վ. Վանատուրը պատասխանեց. «Այո՛,  միշտ հոգով ու սրտով այստեղ եմ: Մինչ Հայաստան գալս, չգիտեի, որ այստեղ ընտրություններ են լինելու: Վանաձորում նոր իմացա քաղաքապետի ընտրությունների մասին:Թեև եկել եմ աշխատանքային հոգսերից հանգստանալու, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու համար, բայց սա չի նշանակում, որ իմ երկրում կատարվող իրադարձություններից զերծ եմ մնալու: Մինչ մեկնելս՝ մասնակցելու եմ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին»,- ասաց Վ. Վանատուրը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս