Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի երեխաները 2008թ.-ից փոխհատուցում չեն ստանում
2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների անչափահաս երեխաները յուրաքանչյուր ամիս, դատարանի որոշման համաձայն, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ից պետք է ստանան 40 հազարական դրամ, սակայն 2008 թվականից մինչ օրս ընկերությունը գումարները չի վճարում:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ, դրսում բողոքի ակցիա էին իրականացնում ինքնաթիռի զոհ դարձածներից մեկի ընտանիքի անդամները, ովքեր պարզել էին «Պարո՛ն նախագահ, վերականգնե՛ք խախտված իրավունքները: Երեխաները 58 ամիս է չեն ստացել օրենքով սահմանված գումարը» վերտառությամբ պաստառ։
Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, այդ իսկ պատճառով չի վճարում իր պարտքերը:
Կառավարության նիստի ժամանակ, դրսում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նաև ՀՀ Զինված ուժերում, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: