Հունվարի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«ԲՄՎ X 5» մակնիշի 34 ՍV 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պռոշյան փողոցում բախվել է նշված փողոցում կայանված «Նիսան» մակնիշի 28 ՍՕ 268 համարանիշի մեկ այլ «Նիսան» մակնիշի 18 ՍՍ 072 համարանիշի ավտոմեքենաներին: Հարվածի արդյունքում «Նիսան»-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող «Օպել» մակնիշի 19 ՕԼ 458 համարանիշի ավտոմեքենային:
Հաշվի առնելով ՏՄՊՊՀ առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան-Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։
Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետևից կբերի զանգվածային արտագաղթ:
ՀՀ նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այնքան ենք ուզում հավատալ, որ Դուք որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար առաջինը կձերբազատվեք հանցավոր միջավայրի սարդոստայինց և կոչ կանեք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին և դատական համակարգին կայացնելու արդար որոշում և մեզ կպաշտպանեք բռնատիրական պետության, չինովնիկների, անարդար դատավորների ոտնձգություններից:
Ստվերային հանգստյան գոտին պատկանում է անհատ ձեռներեց Ահարոն Հայրապետյանին, ով երկար տարիներ զբոսաշրջային կենտրոնում` Իսահակյան 9 հասցեում հյուրանոցային ծառայություն է մատուցել զբոսաշրջիկներին:
Պատճառաբանված մերժում ստանալով, Սերյոժա Մ.-ը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու շարունակելով իր անհարգալից վերաբերմունքը նշված աշխատանքների նկատմամբ չենթարկվելով Նառա Հ.-ի և Մանյակ Հ.- ի գրասենյակի տարածքն ազատելու պահանջին, նստել է բազմոցին շարունակել ծխել և շուրջ 10 րոպե դիտավորությամբ խանգարելով վերջիններիս աշխատանքը, խաթարել է նույն տաքսի ծառայության գործունեությունը:
Հիշյալ առաջարկները ՀԾԿ հանձնաժողովի կողմից ընդունման դեպքում միանշանակ կբարելավվի էլեկտրական էներգիայի օգտագործող, ինչպես նաև օգտագործման համար դիմող անձանց վիճակը, կընդլայնվեն նրանց իրավունքները:
«Ես ֆիլմում շատ կարճ դրվագում եմ երևում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ֆիլմը բավականին ստացված է, և պետք չէ մի քանի մարդու ասածից կառչել: Իսկ ավելի մանրամասն խոսել ճիշտ կլինի ֆիլմի ցուցադրությունից հետո»:
Ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձիք ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ նրանց թվում եղած Վ. Ղազարյանը աշխատում է «Ավա եւ Ա» ՍՊԸ-ի տնօրեն (Բոլդիբիլդինգ մարզասրահ):
52-ամյա Գառնիկ Վարդանյանը իր բնակարանում վիճաբանել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ ու անգամ հարվածներ հասցրել մոր գլխին ու նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, եկավ մեր տուն և շատ մեծ օգնություն ցուցաբերեց: Հայկ Սարգսյանը տղայիս էպիկրիզները վերցրեց՝ խոստանալով խորհրդակցել մասնագետների հետ… Եթե Հայաստանում դա հնարավոր չեղավ, ապա Գևորգիս կուղարկի Գերմանիայում բուժման… ես այնքան հուզված եմ:
«Մենք իրավունք չունենք գոտիներս ամբողջովին ձգել, ասել` ոչ, մենք ընդերքը հիմա ընդհանրապես չենք շահագործելու կամ շահագործելու ենք 70 կամ 100 տարի հետո»,-ասել էր Սերժ Սարգսյանը:
Նշված տեղեկանքների հիման վրա «Յունիբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կողմից մի շարք քաղաքացիների տրվել են վարկեր:
Ամիսը մեկ «R/V կոմֆորտի» տնօրենը մի նոր շենք է կառուցում, բայց չի կարողանում աշխատող պահել։ Աշխատում են միայն իրենց գրպանի համար` իրենց մոնոպոլիան էլ ավելի ուժեղացնելով։
Այս պահին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ամբաստանյալ Շալիկո Մանուչարյանի հարազատներն ու բարեկամները:
Տիգրան Ջաբրելյանը` վարելով Grand Cherokee մակնիշի 22 ՍՏ 494 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողական Toyota corolla մակնիշի ավտոմեքենային:
Հունվարի 24-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 74/1 շենքի 23-րդ բնակարանում:
Հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն: Նա հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից:
ՀՀ վարչական դատարանը հունվարի 29-ին կքննի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի գործը՝ 87.984.824 դրամ տուգանքի գումարն, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջով:
Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի (1990-2012) վախճանից հետո:
Ներկայումս Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքի տառին համապատասխան իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպում է վճարել ապօրինի գումարներ։
Անցյալ տարի Բըրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 6.5մլն ՀՀ դրամի հանգանակություններ, որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին:
Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով:
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
«Անվադողն էր պայթել, ես էլ ասուլիսից ուշացա, քանի որ տարա անվադող հասցրի ընկերոջս, որ մարդիկ դրսում չմնային: Ասուլիսից ընդամենը 30 րոպե եմ ուշացել, ես էլ շատ լավ եմ»,- 168.am-ի հետ զույցում ասաց դերասան Արտաշես Ալեքսանյանը:
Այսօր՝ հունվարի 24-ին, Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել:
Տեսանյութերում շարքային ընտրողներն իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:
Այսօր՝ հունվարի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: