Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղի 5/10 հասցեում գործող Լունա գիշերային ակումբում, այնուհետև ակումբի մուտքի մոտ Լիդա և Հասմիկ Օհանյանների նկատմամբ բռնության գործադրմամբ կատարել են խուլիգանություն:
Վովա Մուրադյանը հափշտակել է գերեզմանում տեղադրված 8.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ մետաղյա պահարանը և վաճառել այն նախապես ձեռք բերելու խոստում տված Սամվել Մինասյանին:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1925թ. ծնված Օֆելյա Գրիգորյանի դին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի Տարածքային բժշկական կենտրոն:
ՔԿՀ-ի պետն անպայման տեղյակ է լինում «զոն նայողների» ինստիտուտի մասին: ՔԿՀ-ի աշխատակիցն ինձ ասում է, որ առանց այդ ինստիտուտի չեն կարող ղեկավարել հիմնարկը: «Զոն նայողը» կարգ ու կանոն հաստատելու մեխանիզմ է: Քրեակատարողական հիմնարկներում կան, այսպես ասած` լավ, կահավորված, «էլիտար» խցեր և կան սովորական խցեր:
Թաիլանդի դատարանը 10 տարի ազատազրկման է դատապարտել հայտնի քաղաքական ակտիվիստին և լրագրողին, գտնելով որ նրա հրապարակումները վիրավորական են թագավորական ընտանիքի համար:
«Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա»-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործով ամբաստանյալներ, պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և Ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել կարգի հրավիրել վթարի մեղավորին` Մ. Բորիսովային, ով վթարի վայրում իսկական շոու էր սարքել:
2012թ. փետրվարի 1-ին Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 1951 թ. ծնված Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը անհայտ կորել էր: Փետրվարի 4-ին «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով:
Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:
«Գողական», «օրենքով գող» և սրանց համարժեք հասկացությունները կարծես թե աստիճանաբար հեռանում են ակտիվ շրջանառությունից: Անօրինական գործող բոլոր ոլորտները թիրախավորված համառությամբ ուղիներ են փնտրում լեգալացնելու իրենց ունեցվածքը և փողը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Պետրոսյանը չի կարել բերանը, սակայն հունվարի 21-ի՝ ժամը 18.15-ից, գտնվում է հացադուլի մեջ:
Չսերտիֆիկացված ապրանքը` լինի այն պարենային, թե ոչ պարենային, կարող է լինել նաև անորակ ու նույնիսկ կեղծ, իսկ որոշ դեպքերում այդպիսի ապրանքը կարող է մինչև իսկ ճակատագրական նշանակություն ունենալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործով դիմումների քննությունը:
Մինչև հունվարի 27-ը ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների բողոքների գործը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու մասին:
Երեկ համացանցում տարածվել էր Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների նամակն ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը «գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Տասնամյա կրթության ատեստատ վաճառելու և ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ԿԳՆ «Երևանի թիվ 97 ավագ» դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, մայրաքաղաքի բնակիչ Հակոբ Խրիմյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Կնյազ Բարսեղյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարության աղբը՝ տեղափոխվել և լցվել է Երևան-Սևան ավտոմայրուղու 5-րդ հատվածի ձախակողմյան հարակից ձորում:
Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամրջի տակ ընկած հատվածում մերկասառույցի պատճառով բախվել են մի քանի ավտոտրանսպորտային միջոցներ:
Կարեն Արայանի մայրը, տեսանյութում պատմում է իր որդու դեմ շինծու մեղադրանքների մանրամասների մասին
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և «Վազ 21 723» -ի ուղևոր` Մոսկովյան փողոցի բնակիչ` 27-ամյա Նազիկ Փնջոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 26 ամյա Հովհաննես Գալստյանի վարած Մերսեդես մակնիշի 18 ՕՍ 808 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 27 ամյա Արտյոմ Սահակյանի վարած «Զիլ 4502» մակնիշի 31 ԼՏ 138 համարանիծի ավտոմեքենաները:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ո՞ր դեպքերում և ի՞նչ նպատակով ոստիկանը կարող է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան:
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը տնային կալանքի է ենթարկել երկու անձանց, որոնք կասկածվում են «Московский шелк» ֆաբրիկային պատկանող հանրակացարանի պահակախմբի վրա հարձակվելու մեջ։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Հարվածի արդյունքում մոտ մեկ տարեկան երեխան դուրս է թռչում մեքենայից և հայտնվում ուղիղ իր ուղղությամբ սլացող մեկ այլ բեռնատարի առջև։