«Ուղեղներդ մի ծանրաբեռնեք կայքերի անհեթեթ ինֆորմացիաների վրա». ոստիկանությունից հերքում են
Aravot.am կայքը քիչ առաջ հրապարակել է տեղեկություն այն մասին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, եւ որ մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս:
ԳԱԼԱ-ի լրագրողը ոստիկանությունից փորձել է պարզել, թե կա՞ արդյոք նման բան: ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է. «Իսկ ո՞վ է ասել, որ նման բան կա, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Գյումրի 6-րդ վարչության ոչ մի աշխատակից չի գործուղվել, թե ինչ խուզարկության մասին է խոսքը, ես չգիտեմ»:
Այսինքն ոստիկանությունը պաշտոնապես հերքու՞մ է տարածված տեղեկատվությունը. «Ես ասում եմ ու կրկնում, որ վարչության աշխատակից չի գործուղվել Գյումրի, դա արդեն հաստատում է այն, որ նման բան ուղղակի չի կարող լինել»,- արձագանքել է Աշոտ Ահարոնյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: