Դատարանը երկարացրել է Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը
Հունվարի 13-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրել է խարդախության մեղադրանքով արդեն չորս ամիս կալանքի տակ գտնվող ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը, հաղորդում է NEWS.am-ը:
Մի քանի տասնյակ ազատամարտիկները, որոնք եկել էին դատարան՝ սատարելու իրենց մարտընկերոջը, «կեղծիք», «դավաճանություն» բացականչություններով են արձագանքել կալանքը երկարաձգելու մասին տեղեկությանը։ Դատարանի շենքից Վոլոդյա Ավետիսյանին տեղափոխող մեքենան նրանք ճանապարհեցին «Վոլոդյա, Վոլոդյա» վանկարկումներով։
Ավելի վաղ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հույս էր հայտնել, որ այսօր իր պաշտպանյալին դատարանի դահլիճից ազատ կարձակեին՝ հաշվի առնելով փաստը, որ վերջին չորս ամիսներին քննիչը Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ քննչական որեւէ գործողություն չի իրականացրել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: