
Ավտովթար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1990թ. ծնված Ս. Գ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն