
Յուրի Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով, իսկ հայրը մինչ օրս չի գնացել նրան տեսության

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Նա նշել է, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասել է փաստաբանը: Նա նշել է, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտել է նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: