Բաժիններ՝

ԿԳ նախարարը մեկնաբանել է իրար վրա թքելու, վզակոթին հարվածելու եւ խնձոր խլելու մասին մաթեմատիկական խնդիրները

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ քննարկումների արժանացած մաթեմատիկական խնդիրներին։ Նախարարը իր «Ֆեյսբուքի» էջում գրել է հետեւյալը. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի եւ Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը եւ դպրոցում» գրքից են:

Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

Նշենք, որ այդ դասագրքում խոսվում է Սոսի վրա թքելու, վզակոթին հարվածելու եւ խնձոր խլելու մասին: Մասնավորապես, խնդիրներից մեկում ասվում է. «Սոսը գազանանոցում երեք ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը երեք անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քանի անգամ Սոսի վրա թքեցին»:

Լուսանկարը` News.am-ի:

xndir

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս