
Տավուշում գարո՞ւն է

tesankyun.am-ը գրում է. Երեւանում եւ Արարատյան դաշտում հիմա խստաշունչ ձմեռ է, իսկ Տավուշի մարզում՝ գրեթե գարնանային եղանակ: Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի առաջին հարկի բնակիչ Շալիկո Դարբինյանը փորում է իրենց շենքի եւ փողոցի մայթի միջեւ գտնվող տարածքը, որպեսզի այնտեղ կարտոֆիլ ցանի: Շալիկոն ասել է, որ եղանակը նման՝ բարենպաստ լինելու դեպքում ինքը մի շաբաթից փոքր այդ տարածքում կկատարի կարտոֆիլի ցանքը: