Այսօր` հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 40-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, Հունան Ավետիսյան փողոցում, Կապանի կենտրոնական շուկայի դիմաց` վարելով Մերսեդես մակնիշի 33 ՏՕ 993 համարանիշի ավտոմեքենան, վրերթի է ենթարկել հետիոտն, Կապանի բնակիչ 60-ամյա Սամվել Դանիելյանին:
Նորայր Սահակյանի մայրը հայտնել է, որ չի պատրաստվում սպասել մինչև, որ ՊՆ-ում քայլեր ձեռնարկեն իր որդու մահվան իրական պատճառները բացահայտելու համար:
Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում բախվել են Էջմիածնի բնակիչ, 22-ամյա Լևոն Վարդանյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 52 VV 052 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 70-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 33 ԼՍ 707 համարանիշի ավտոմեքենաները:
Դիմակավորված անձինք հրազենի գործադրմամբ հափշտակել են Հ. Մկրտչյանի մոտ եղած 40 մլն դրամը:
Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհները:
168.am-ի տեղեկություններով՝ վերջին 3 օրերի ընթացքում Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել: Ըստ մեր տեղեկությունների՝ սատկել է մեկ էգ առյուծ. երկու երիտասարդ առյուծներ հարձակվել են տարեց առյուծի վրա ու գզել նրան:
Արթուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ընտանիքի 6 անդամ հիվանդանոցում են։
Երիտասարդ մայրը 2012թ. հունիսի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անասնաբուժական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ, ապա կենցաղային հարցերի պատճառով ինքնասպան լինելու նպատակով խմել է ինքը և, առաջադրված մեղադրանքի համաձայն, խմեցրել նաև իր երկու անչափահաս որդիներին:
Հանցավոր մտադրությանն իրագործելու նպատակով Ռաֆիկ Մարկոսյանը, Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Դիաննային շահագործման նպատակով տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք:
Սեռական հողի վրա շորթում կատարելու վերաբերյալ է այժմ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում գտնվող քրեական գործերից մեկը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը մահացել է «Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ:
Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2013 թ. հունվարի 19-ի դրությամբ)
2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կիրանցի անտառպետության անտառամասից, առանց համապատասխան թույլտվության, 366 750 դրամ սակագնային արժեքով 7 հատ լորենի տեսակի թաց, կանգուն ծառեր հատելու, ընդհանուրը 1 010 250 դրամի նյութական վնաս պատճառելու և սուտ մատնության համար է մեղադրվում Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ Սասուն Մելիքյանը:
Ուրբաթ օրը «02» հերթապահ մաս է զանգահարել Գլխավոր դատախազության քննության վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ, իրավագիտության երրորդ կարգի պետական խորհրդական, այժմ թոշակառու 67-ամյա Կոնստանտին Աղաջանովը:
Պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական անգամ հանդիպեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների հետ։
Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, հոդվածը նախատեսում է պատիժ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքի տեսքով:
Ամենայն հավանականությամբ, այն կթարգմանեմ նաև ռուսերեն: Գուցե Ադրբեջանում էլ ընթերցվի, ու ինչ-որ բան կարողանամ փոխել մարդկանց մտածելակերպի մեջ
Հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 13-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը (ծնված 1994թ., 2012-2 զորակոչ):
Խաբեությամբ, ներկայանալով իբրև գազի ծառայության աշխատակից, ատրճանակներով զինված մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկը և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի նյութական արժեքներ:
Նախօրոք հայտարարվել էր, որ «օրենքով գողի» մարմինը հատուկ չվերթով պետք է տեղափոխվի Թբիլիսի: Այնուհետև հաղորդվեց, որ այդ ինքնաթիռն արդեն թռել է մոսկովյան Վնուկովո-3 օդանավակայանից:
Հունվարի 19-ին, ժամը 03։55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թազագյուղ-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2109» մակնիշի 31 ՏԼ 468 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Հունվարի 19-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկում (պատկանում է «Վորդ Վիժն» կազմակերպությանը) ծխապատ գոտի է:
Անսթափ վարորդը վթարի վայրում փորձել է ոստիկաններին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի և գործին ընթացք չտրվի, քանի որ ըստ իր ասածի` ինքը հարկադիրում լուրջ պաշտոն է զբաղեցնում։
Մարդու կայուն զարգացման ՀԿ-ն անհանգստացած է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիա հնարավոր տեղափոխման առթիվ:
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Մենք մեծ քանակի նյութեր ունենք ցուցադրելու, որոնք կհետաքրքրեն հատկապես կրթական, ուսումնական հաստատությունների այցելուներին: Այդպիսով նորաստեղծ թանգարանում մենք հնարավորություն կունենանք այցելուներին մեր բուսական աշխարհի բազմազանությունը, պատմական անցած ուղին ներկայացնելու:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը:
Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների առնչությամբ ընտրողների կամքի ազատ իրականացման դեմ ոտնձգելու համար, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2013թ. դատավճռով 3 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ Մասիս Ղազարյանը և Արմենակ Ծատուրյանը: