Քաղաքացին ոստիկանի թույլտվությամբ զգալի չափերով գողության փորձ է կատարել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանության բաժնում քաղաքացի Վ. Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձինք կոտրել են իրեն պատկանող` Երևան քաղաքի գետնանցումներից մեկում գտնվող նախկին խանութի ճաղավանդակները և փորձել այնտեղից գաղտնի հափշտակել մետաղյա կոնստրուկցիաներ:
2013թ. դեկտեմբերի 19-ին վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. դեկտեմբերի սկզբին խանութի տարածքից 2 չհրկիզվող պահարան է տեղափոխել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ջոկի հրամանատարի խնդրանքով, ով նաև իրեն թույլատրել է վաճառել նույն խանութում գտնվող մետաղյա կոնստրուկցիաները:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն