
Հայաստան է մուտք գործել հինգ նոր աղանդ

finance.am-ը գրում է. Հայաստան մուտք են գործել հինգ նոր աղանդ: Դրանք են Ջերմուկում գործող «Կյանքի ջուր» եկեղեցին, Բջնիում գործող «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցին, Սևանի «Ավետաբեր» եկեղեցին, Չարենցավանի «Երգ երգոց» աղանդը և Լիբանանից Հայաստան ներթափանցած «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսք» աղանդի մի ճյուղ է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Անդրադարձ կատարելով Եհովայի վկաներին, Հովհաննիսյանը նշեց, որ նրանք արդեն անցել են այն քարոզման, որ կրթությունն աղբ է, իսկ իրական կրթությունը կարող է տալ միայն իրենց ուսմունքը: Նրանք իրենց ուսմունքի տարածման գործում ակտիվորեն ներգրավում են նաև հղի կանանց: Այդ ամենի վառ ապացույցն է հանդիսանում հղիների «Ավետիս» աղանդավորական կազմակերպությունը: Ապրիլի 14-ին Հայաստանում կայանալու է նրանց մեծ հավաքը, որի ժամանակ քննարկելու են ՀՀ կառավարությանը դեմ քայլեր: