Ավելի քան հինգ տարի առաջ սպանություն էր կատարվել: 2008 թվականի փետրվարի 1-ին դիակը հայտնաբերելուց վեց օր անց հանցագործությունը բացահայտվել էր, կատարողը խոստովանել էր մեղքը, քննչական գործողություն էր իրականացվել դեպքի վայրում:
Նախօրեին՝ ժամը 24-ին, ավարտվեց Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքների ղեկավարների հուլիսի 14-ի արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզչության համար սահմանված վերջնաժամկետը:
Ալումյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ, այո, Տիգրան Խաչատրյանի արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ:
Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց մոտ 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է կայանում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիներն ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, […]
Հուլիսի 12-ին ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ «Շառլոտ» գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել:
Գյուղապետի փոխանցմամբ` եկել են թե մարզպետարանից, և թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, ուսումնասիրել են, թղթաբանությունը լրացրել, պարզվել է, որ նոր ճանապարհ կառուցելու համար պետք է 4-5 տների սեփականատերերի փոխհատուցում տալ և տեղափոխել, հիմա սպասում են կառավարության համապատասխան որոշմանը, որից հետո արդեն հավանաբար աշխատանքները կսկսվեն:
Թուրքիայում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի նախաձեռնությամբ թագադրվել է նրա հայրենակից Զուր Թալիբովը։
Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղն, ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի, գտնվում է մարզկենտրոնից 100 կմ հեռավորության վրա:
Այսօր՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա:
Գյուղի մեծ մասն այս տարի նախընտրել է ձմերուկի, իսկ մյուս մասը՝ ավանդական պղպեղի մշակությունը: Տիկին Սուսաննան այս տարի երկուսն էլ մշակել է: Ձմերուկի վաճառքից մի քիչ գոհ է, բայց պղպեղի դեպքում շատ հիասթափված է, ասում է. «Ձմերուկն էլի մի կերպ ծախում ենք, բայց բիբարը թափոցի ա»:
«Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Ավետիսյանը, վարելով Mitsubishi մակնիշի 13 OU 782 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 30-ամյա Արտաշես Բաղդասարյանին»:
Հուլիսի 12-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տան ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հանցավոր գործունեության՝ խարդախության եւ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու արդյունքում ստացած եկամուտներն օրինականացնելու՝ դրանց ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը եւ պատկանելիությունը թաքցնելու նպատակով Աշոտ Սուքիասյանը հափշտակված գումարներով կատարել է բանկային եւ առեւտրային գործարքներ՝ փոխանցում, փոխարկում, կանխիկացում, թանկարժեք մետաղների ձեռքբերում, օրինականացնելով առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլրդ 516 մլն 260 հազար 387 դրամին համարժեք 9 մլն 582 հազար 890 ԱՄՆ դոլարը»,- նշված է քննիչ Ադիլխանյանի որոշման մեջ:
2005-2012թթ. Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղական համայնքի ղեկավար պաշտոնավարած Հրաչիկ Բալոյանին յուրացման մեղադրանք է առաջադրվել: Այսպես, ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Վարդուհի Խաչատրյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով, յուրացման եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն:
Երեկ երեկոյան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին խցընկերները գտել են անգիտակից վիճակում: Կայքի տեղեկություններով՝ ախտորոշման նպատակով հրավիրվելու է նյարդաբանը:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան զայրացած մտել է փոստ, թեժ գծի համարն իմացել, զանգել ու մի լավ շշպռել… Փաստորեն, լավ վիրավորվել են թեժ գծում, զայրացել և մյուս բնակիչներին թողել ինքնապատասխանիչի հույսին:
Գրիգորյանը պարբերաբար վիճել է մոր հետ, հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել և թքել մոր վրա: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:
Ուշագրավ է, որ մեղադրանքում նշված է այն մասին, որ Ավետքի Բուդաղյանին ծեծի են ենթարկել, սակայն դրա համար առաջադրված մեղադրանք չկա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին երկու ամսով կալանավորելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:
Երեկ գիշերը ժամը 23:30-24:00-ն ընկած ժամանակահատվածում Գորիսի կենտրոնում վիճաբանություն է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (Աղալարի) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև: Ըստ շրջանառվող լուրերի՝ եղել է նաև դանակահարություն:
Ծառն ընկել է Mitsubishi մակնիշի 31 ՕՏ 207 համարանիշի և ճանապարհով ընթացող Shevrolet մակնիշի 011 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաների վրա:
Քիչ առաջ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ հաստաբուն ծառը կոտրվել, ընկել է տարածքում գտնվող ավտոմեքենաների վրա: Այս պահին այնտեղ են ոստիկանության ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:
Այսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու և ներկայացնելու բանկերի շահերը:
Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:
Այսօր Նիժնի Տագիլի Տագիլստրոևսկի շրջանային դատարանը 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման է դատապարտել Կարո մականունով, 54-ամյա քրեական հեղինակություն Քոռ-Օղլի Մամեդովին
Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:
«Սպիտակի երկրաշարժն ապացուցման կարիք չունեցող հանգամանք է: Կրակելն է՞լ է ապացուցման կարիք չունեցող: Եթե այդպես է, ասե´ք: Էլ ինչի՞ ենք դատավարություն անում»: