Լարված իրավիճակ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հարևանությամբ. բողոքավորների հետ բանակցում են Երևանի փոխքաղաքապետն ու փոխոստիկանապետը
Արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց մոտ 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է կայանում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիներն ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է ամեն շաբաթ և կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առևտրով և դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները:
Այս պահին հարցի շուրջ բանակցում են Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Քաղաքացիները հայտնում են, որ նախկինում իրենք նույն գործողությունները կատարել են Վերնիսաժի մոտ՝ կառավարական թիվ 3 մասնաշենքի դիմաց, և նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հանդիպելով մարդկանց, խոստացել է, որ իրենց ավելի բարեկարգ տեղեր է հատկացնելու, իսկ այդ տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է:
Մանրամասները՝ այստեղ: