«Great Valley»-ի ֆինանսական տնօրենը վրաերթի է ենթարկել «Պրոմեթեյ Ռիելթի»-ի գանձապահին
Հուլիսի 10-ին Ժամը 01:30-ի սահմաններում Մաշտոց և Ամիրյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Ավետիսյանը, վարելով Mitsubishi մակնիշի 13 OU 782 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 30-ամյա Արտաշես Բաղդասարյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ա. Բաղդասարյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Ավետիսյանը աշխատում է «Great Valley» համատեղ ձեռնարկությունում որպես ֆինանսական գծով տնօրեն, իսկ Ա. Բաղդասարյանը՝ «Պրոմեթեյ Ռիելթի» ՍՊԸ -ում՝ որպես գանձապահ: