Կոտայքի մարզում գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան: Գ. Շուխյանը ամուսնացած էր և ուներ մի տղա, մի աղջիկ:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս