Լուկաշենկոն Թրամփին խոշոր գործարք է առաջարկում

Մինսկը պատրաստ է մեծ գործարք կնքել Վաշինգտոնի հետ «պատանդների» վերաբերյալ։ Համապատասխան առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել է նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա խոսքերը հրապարակել է «Пул Первого» Տելեգրամյան ալիքը։

«Նրան (Թրամփին,- խմբ.) շատ մտահոգում է, ինչպես ինքն է ասել, պատանդների, քաղբանտարկյալների հարցը։ Ես դեմ չեմ դրան, եկեք քննարկենք այս թեման գլոբալ մակարդակով։ Եթե Դոնալդը պնդում է, որ պատրաստ է վերցնել ազատ արձակվածներին, եկեք փորձենք մշակել գլոբալ գործարք, ինչպես սիրում է պարոն Թրամփը։ Խոշոր գործարք, այդպես է սիրում անվանել»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ Մինսկը հետաքրքրված չէ, որ ամերիկյան կողմի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք բանտարկյալներ գտնվեն կալանքի տակ։ Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն ընդգծել է, որ այդ մարդիկ չեն դատապարտվել քաղաքական հոդվածներով, քանի որ Բելառուսի քրեական օրենսգրքում նման հոդվածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930