Բաժիններ՝

Փայլակ Հայրապետյանը տուժող է ճանաչվել

Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Ռ. Ադիլխանյանը, քննելով իր վայրույթում գտնվող գործի նյութերը, պարզել է, որ Աշոտ Սուքիասյանը, չարաշահելով գործարար Փայլակ Հայրապետյանի վստահությունը, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիարդ 25 միլիոն 675 հազար դրամ, ինչպես նաեւ Փ. Հայրապետյանին, նրա որդուն՝ Վարդան Հայրապետյանին, եւ ազգական Գագիկ Ղարիբյանին խաբերությամբ պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ 453 մլն 198 հազար դրամի գույքային վնաս:

«Հանցավոր գործունեության՝ խարդախության եւ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու արդյունքում ստացած եկամուտներն օրինականացնելու՝ դրանց ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը եւ պատկանելիությունը թաքցնելու նպատակով Աշոտ Սուքիասյանը հափշտակված գումարներով կատարել է բանկային եւ առեւտրային գործարքներ՝ փոխանցում, փոխարկում, կանխիկացում, թանկարժեք մետաղների ձեռքբերում, օրինականացնելով առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլրդ 516 մլն 260 հազար 387 դրամին համարժեք 9 մլն 582 հազար 890 ԱՄՆ դոլարը»,- նշված է քննիչ Ադիլխանյանի որոշման մեջ:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ գործարար Փայլակ Հայրապետյանը ճանաչվել է տուժող:

Մանրամասները՝ Hetq.am-ում

Լուսանկարը՝ «Հրապարակի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս