
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Էպշտեյնի հետ կապերի պատճառով

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Մանդելսոնը աշխատանքից ազատվել է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով, հաղորդում է Financial Times-ը։
Դեսպանին հեռացնելու որոշումը կայացրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը սեպտեմբերի 11-ի առավոտյան, անմիջապես բանից հետո, երբ նրանց ներկայացվել է Մանդելսոնի և Էպշտեյնի միջև վերջերս հրապարակված նամակագրությունը։