Բաժիններ՝

Դեդ Հասանի թշնամի ադրբեջանցի «օրենքով գողը» իր հայրենակցին թագադրել է Թուրքիայում (տեսանյութ)

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, Թուրքիայում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ ադրբեջանցի  «օրենքով գող» Ռովշան Ջանիևի նախաձեռնությամբ թագադրվել է նրա հայրենակից Զուր Թալիբովը։ Երիտասարդը 2006-ին սպանված քրեական հեղինակություն Բայրամ Թալիբովի որդին է։ Թալիբովը սպանվել էր 2006 թվականի ապրիլին Մոսկվայում՝ ադրբեջանական գողական աշխարհի կնքահայր Խիկմետ Մուխտառովի հետ միասին։

Հիշեցնենք, որ Դեդ Հասանի սպանությունից հետո Ռովշան Ջանիևը կարողացել է իր շուրջը համախմբել մեծ թվով ադրբեջանցի «օրենքով գողերի», որոնք նախկինում նրա դեմ էին։ Ռովշանը կարծում է, որ Զաուրի թագադրումը էլ ավելի կուժեղացնի իր դիրքերը քրեական աշխարհում։ Նշենք նաև, որ նորընծա «օրենքով գողի» հանգուցյալ հայրը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է եղել Ռովշան Ջանիևի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031